Սյունիքն ահազանգում է` սահմաններն անպաշտպան են, Հայաստանի կառավարությունից մռնգացող չկա

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 10, 2020

Սյունիքն ահազանգում է` սահմաններն անպաշտպան են, Հայաստանի կառավարությունից մռնգացող չկա։

Ալիեւը բարբաջում է ինչ ուզում է` սիրտը նոր տարածքներ են ուզում, համի է ընկել , Հայաստանի կառավարությունից նույնիսկ մլավող չկա։

Անտառներում շրջափակված զինվորների մասին ծնողներն են ահազանգում, մղկտում ու մղկտում, Հայաստանի կառավարությունից բերանը բացող չկա։

Գերիներ, ձյան տակ մնացած նահատակների անշունչ մարմիններ, որ կողմը նայում ես` հառաչանք ու տառապանք...

Անտանելի անտերություն է, անտանելի, անտանելի։

Լուրջ գործով են զբաղված, ժամանակ չունեն։

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ (ՖԲ)

Իշխանություն կոչեցյալ խառնակույտը աթոռը պինդ պահելու «դարդով» է տապակվում, Ռոբիկի բանդան էլ` իշխանությունը խլելու մոլուցքով։

Էսպես էլ ապրում ենք։

Ու ամեն օր ապշում ենք մեր պնդերեսության վրա, թե ո՛նց ենք հաջողեցնում ապրել։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024