Տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 02, 2020

Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծառայողական պարտականությունները կատարելիս տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.): Այս մասին հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Կիսվել