Տաթևիկ Գրիգորյանը դարձավ Արթուր Դավթյանի հանցակից

Արթուր Հայրապետյան Հունվար 26, 2021

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը դեռ 2019 թվականին հանցագործության մասին ԱԱԾ-ում հաղորդում էր ներկայացրել, որտեղ մանրակրկիտ ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գործողության` մի շարք ապօրինությունների մասին։ Իրավապաշտպանի համոզմամբ, այն ինչ ԱԱԾ-ում ներկայացվել էր` առկա է հանցակազմ, ինչն էլ ԱԱԾ-ում որոշում է կայացվել Արթուր Դավթյանի դեմ քրեական գործ չհարուցել։ Տիկին Պողոսյանն այդ որոշման դեմ բողոք է ներկայացրել, որը քննվեց ս․թ․ հունվարի 26-ին՝ ժամը 10։00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Տ.Գրիգորյանի գլխավորությամբ։ Դատարանը լսեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանին։ Տիկին Պողոսյանը կրկին, այս անգամ արդեն բանավոր իր խոսքում մանրակրկիտ անդրադարձավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ԱԱԾ-ում ներկայացրած մի շարք քրեական հանցագործությունների մասին հաղորդմանը։ Մարինա Պողոսյանը իր խոսքում ասաց. «Դատախազությունը իր առաքելությունը չի փոխում։ Հրավիրվել եմ ԱԱԾ, դատախազի վերաբերյալ քրեական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ հաղորդում տվել։ Ոմն դատախազի օգնական, ով է, Գոռ Աբրահամյան անուն ազգանունով մեկը հանրային գրառում է կատարել, հիմա նրա բառամթերքով չեմ կարող դատարանում կարդալ, թե ինչեր է ասել իմ հասցեին, բայց Արթուր Դավթյանի հանցագործությունները պարտակողը նույն Արթուր Դավթյանի հանցագործության մասնակիցներից է։ Բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել գլխավոր դատախազին, վերջինիս վերելակի, զրահապատ պատուհանների հետ կապված, եւ չենք ստացել պատասխան։ Դա նաեւ խոսում է նրա մասին, որ այն անձնական վերելակի, զրահապատ պատուհանների գումարները, որ մեր հարկերի հաշվին է գնվել կարող էին բանակին ծառայել, սկսած զրահաբաճկոն գնելու, եւ այլն, եւ այսօր չէինք ունենա այս պատերազմում այսքան զոհեր։ Այս օրերին ավելի քան կարեւոր է այս թեման.. Սարգիս Թարխանյանը, որը հանդիսանում է դատախազի վարորդ, ունի մի ուրիշ պաշտոն նույնպես. ասել եմ իմ հաղորդման մեջ, երբ մենք պահանջում էինք գլխավոր դատախազի հրաժարականը այդ մարդը իջնում էր եւ մեզ պատասխանում, թե դատախազը տեղում չի, եւ ետեւից կողպում դատախազության դուռը։ Դուք հասկանում եք վարորդը մեզ բան էր պատասխանում։ Շատ չծավալվեմ։ Կա հայցի մեջ գրված։ Գլխավոր դատախազը ինձ լռեցնելու համար հնարովի քրեական գործեր է ներկայացրել իմ դեմ, բայց ապարդյուն։ Եթե ես այսքան բան ինչ ասում եմ եւ ԱԱԾ-ում էլ ներկայացրել եմ, կա զրպարտություն, բա ինչո՞ւ գլխավոր դատախազը մի անգամ չհերքեց, կամ ինչու կես բերան չասաց, որ զրպարտում եմ իրեն։ Ես հաղորդում եմ ներկայացրել Միհրան Պողոսյանի, Արամ Հարությունյանի (Բուլկի Արամի), Նարեկ Սարգսյանի մասին, թե ինչպես են այդ մարդիկ երկրից փախել, այն կոռուպցիոն գործարքները, որ կատարվել են եւ պարտակել է գլխավոր դատախազը, մինչեւ հիմա չունենք պատասխանատվության կանչվածներ, դրա համար էլ երկիրը այս ծայրագույն վիճակում է։ Նաեւ համահայկական հիմնադրամի փողերի լվացման, այնուհետեւ Կասկադի տների հետ կապված, հետո ՎՏԲ բանկի հետ կապված, ռուս-թուրքական գործարքները, որտեղ այստեղ այդ փողերով համակարգիչ ու մոնիտոր են գնել։ Այդ ամենը դատախազի թեթեւ ձեռքով կոծկվել է, եւ որեւէ մեկը չի պարզել, թե դատախազության աշխատակիցները ինչպես են կարողացել այդ` օֆշորային միլիոները ստանալ ՎՏԲ բանկից։ Հաղորդումները բազմաթիվ են։ Ու ինձ հետապնդումների միջոցով փորձվել է լռեցնել, եւ..» Վերջում իրավապաշտպան Մարինա Պողոսյանը իր խոսքում ասաց, որ բողոքը բնականաբար կմերժի դատարանը, բայց հիշեցրեց դատավորին, որ մերժելու դեպքում հիշի` ինքն էլ հանդիսանալու է մասնակից գլխավոր դատախազի մի շարք հանցագործություններին, որովհետեւ չի կարելի կոծկել քրեական գործի շրջանակներում քննվող գործը, անգամ այդ հետքերով գնալ։ Դատարանը մերժեց բողոքը։ Ինչպես որ կանխատեսում էր իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։ Ստացվում է, որ դատարանները անկախ չեն։ Եվ շարունակում են իրենց ձեռնտու որոշումներ կայացնել։ Այսօրվա դատական նիստն էլ ապացույցն է այն բանի, որ հանձին դատավոր Տ. Գրիգորյանի որոշմամբ շարունակում է գլխավոր դատախազությունում նստած անձը` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ազատ է իր քրեական գործերի հետ միասին, եւ այն ամենի, ինչը որ մեր երկրում կատարվում է, ու դրա միջոցով պատասխանատվությունից ազատվում, եւ միանձնյա որոշում է ինչպես կոծկել բոլոր տեսակի հանցագործությունները, որը տեղի է ունենում մեր երկրում, ինչն էլ հանրության շրջանում մեծ դժգոհությունների առիթ է հանդիսանում, ոչ միայն այսօր, այլ դատական համակարգի միջոցով մարդկային ճակատագրեր խորտակած քաղաքացիների շրջանում։ Դատարանը թեւ ու թիկունք է կանգնում գլխավոր դատախազին, եւ ակամայից մասնակից դառնում գլխավոր դատախազի մի շարք հանցագործություններին` այն շարունակելով պարտակել։

Հեղինակ՝ Ա․Հայրապետյան

Continue reading at https://acblog.am/?p=6000&fbclid=IwAR1bCdLlG5OXDZb6CEOyHX4EmjoXfEP9pssr9qDv1HafhMTAzJxmdx0qjr4 | AntiCorruption

Կիսվել