Տեղական գելխեղդը հյուսիսում դառնում է ԿուՌկուՌի ձագ

Արթուր Հայրապետյան Ապրիլ 08, 2021

Երբ երկրի ղեկավարը միայն իր ժողովրդի մոտ է կարողանում գելխեղդ խաղալ, ցարի կողքին` կուռկուռի ձագ։

Սա ոչ այլ ինչ է, քան իրականում իր կողմից թմբկահարված ժողովրդի կողմից ձայն չունենալը, այն ինչի համար տարիներ շարունակ պայքարում էր Նիկոլը։

Եթե նկատեցիք, Փաշինյանի դիմաց դրած թուղթը նոր բերված թուղթ էր։ Այն թղթով, որ գնացել էր, նոր թղթով ելույթ ունենալու անակնկալից շփոթել էր։ Իսկ իրականում ով ինչպես իրեն կդրսեւորի, ցարի համար էլ կմնա իշխանության։ Մեծ հաշվով անձի պաշտանմունքով չի, որ պետք է հաղթել։ Կարեւորը ով խելոք կկատարի ցարի պահանջները։ Բազմիցս հյուսիսի հետ պայմանավորվածություն ձեռք բերվածը խախտել է հենց Փաշինյանը, փորձելով գեղցու շուստրիությամբ` մեկի հետ լավամարդ լինել, մյուսի հետ խառը։ Դա երբեք չի վրիպում հյուսիսի աչքից։ Նիկոլը պետք է խելքը գլուխը հավաքի, եւ կատարի հյուսիսի պահանջները, առանց խառնակչությունների։ Բայց այդ մարդը դեռ մինչեւ հիմա չի հասկանում, ով է իր բարեկամը։ Ռուսաստան, թե ԱՄՆ։ Իսկ երկուսի հետ խաղեր տալը, բերեց ներկայի անվստահության երկու կողմերի հետ էլ։

Այն, որ մեզ այլեւս դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում, դա միանշանակ է։ Այն, որ մենք այս պատերազմում ոչինչ չունենք շահած, ոչ ճշտված տարածքների, ոչ վաղվա մասին պատկերացումներ, դա ոչ միայն մեր ղեկավարության անողնաշարության պատճառն է, այլ ժողովրդի անտարբերության, որ մինչեւ հիմա Նիկոլին թույլ է տալիս, այսպես ասած կուռկուռի ձագ ներկայանալ Պուտինին։ Հիմա ինչ է սպասվում։ Կամ Նիկոլը կմնա ու խելոք` խելքը գլխին կանի այնպես ինչպես հյուսիսի պահանջներն են, կամ կշարունակի խառնակչությամբ հետագա ճակատագիր որոշել` ինքն իր համար.. մեծ հաշվով կարեւորը Ռուսաստանի հետ իսկապես բարեկամ-դաշնակից լինելն է։ Իսկ Փաշինյանը չի կարող մի կողմի գնալ, որովհետեւ հեղափոխությանը իր մասնակցությունն ունի արեւմուտքը, որից պարանը ամեն գնով իր կողմն է քաշելու։

Իրականում Նիկոլը հայտնվել է ԿուՌկուՌի ձագի կարգավիճակում։ Մնում է ավելի չբարդացնի իրավիճակը։ Թեեւ նրա ամեն օր մնալու, ինքնուրույն որոշումներ կայացնելու, եւ չսթափելու տեսակը ոչ մի լավ տեղ չի տանում, ոչ նրան, ոչ էլ մեր պետության հետագա զարգացման համար։

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024