Թշնամին այսօր շատ լավ է ճանաչում մեր իշխանությանը, գիտի նրանց ձախողումների պատճառները, թերությունները, մեր իշխանության նկատմամբ միջազգային ընկալումները և գործի է դնում հոգեբանական ջախջախումը

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 11, 2020

Իչու՞ պետք է հեռանա այսօրվա իշխանությունը։ Հեռացումն այլևս դուրս է բարոյական համատեքստում դիտարկելու բովանդակությունից։ Հարցն այստեղ շատ ավելի վտանգավոր և կործանարար իրողության մասին է։ Թշնամին անցել է հոգեբանական շատ ուժեղ պատերազմի և այդ պատերազմում մենք, այսինքն իշխանությունը, կրկին տանուլ է տալու։ Թշնամին այսօր շատ լավ է ճանաչում մեր իշխանությանը, գիտի նրանց ձախողումների պատճառները, թերությունները, մեր իշխանության նկատմամբ միջազգային ընկալումները և գործի է դնում հոգեբանական ջախջախումը։ Իմ երկրի վարչապետին, առաջին դեմքին անընդհատ վիավրորղ, նվաստացնող թշնամին հոգեբանորեն նաև ինձ է վիրավորում և նվաստացնում։ Ո՞վ պետք է գա։ Չգիտեմ, թե ով պետք է գա, թե ում կարող եմ այլևս վստահել և իսկապես հավատալ, որ կդառնամ հպարտ քաղաքացի։ Հավատս կորել է բոլորի և ամեն ինչի նկատմամբ։ Այն հավատը, որը 2018թ․-ի գարնանն ավելի ամպրապնդվեց, ապագայի հանդեպ հավատը։ Նորից եմ ասում, թշնամին ոչ թե Սյունիքի վրա աչք ունի, այլ ամբողջ Հայաստանի, և արդեն սկսել է դիտարկել Հայաստանը որպես Թուրքիայի մի նահանգ տարբերակը։ Ավելին ասեմ, խոսում են, որ կարող են Թուրքիայի պետականության ձևը փոխել, և դարձնել դաշնային հանրապետություն․․․ Ի՞նչ է պետք մեզ անել։ Օր առաջ պետք է փոխվի իշխանությունը, գա նորը, որին չի ճանաչի թշնամին, գոնե տևական ժամանակ չի կարող հասկանալ ուժեղ և թույլ կողմերը որոնք են, գոնե էլ չի նվաստացնի երկրիս վարչապետին, որը պարտվել է իրեն․․․ Հատուկ տհասների, հատուկ անհայրենիքների համար ասեմ, որ չունեմ քաղաքական որևէ ուղղվածություն, իմ կուսակցությունը իմ Հայրենիքն է, այն հայրենիքը, որը հիմա արյունաքամ է լինում, քանի որ վիրակապը, որ դրել են վերքին, չմշակված վերքին են դրել, և միշտ վիրակապը փոխելիս ավելի ուժեղ է ցավում։ Երեկվա օրվանից բան չհարցնեք․․․

ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024