«Թումանյանը այլաբանորեն հասկացրել է այն իրողությունը, որ ժողովուրդների բարեկամության սուտ քարոզների տակ մեր երկրի գլուխ Արցախը մնում է Ադրբեջանի բերանում, մեր հայրենիք Արևմտյան Հայաստանը մնացել է Թուքիայի բերանում»

Արթուր Հայրապետյան Հունվար 08, 2021

«Անբուն կկուն» Թու­մա­նյա­նի վեր­ջին գոր­ծե­րից է: Այն «Չա­րի վեր­ջը» ստեղ­ծա­գոր­ծու­թյան ըն­դար­ձակ տար­բե­րակն է, ո­րի երկ­րորդ մա­սը ոչ մե­կը չէր հան­դգ­նում տպագ­րել: Բայց բանաստեղծի դուստրը՝ Աշխեն Թումանյանը, սև մեծ տետրակում այդ գործը, բարեբախտաբար, արտագրել է, և այն պահպանվել է՝ որպես բնագիր:

Թումանյանը «Անբուն կկուն» ստեղծագործության մեջ գրել է, որ երբ աղվեսը խոսում էր ժողովուրդների բարեկամության անունից, կենդանիներն սկսեցին համբուրվել՝ շունը կատվի հետ, կատուն մկան հետ, աղվեսն աքլորի հետ: Եվ համբուրվելիս մեկի գլուխը մնաց մեկելի բերանում: «Թումանյանը այլաբանորեն հասկացրել է այն իրողությունը, որ ժողովուրդների բարեկամության սուտ քարոզների տակ մեր երկրի գլուխ Արցախը մնում է Ադրբեջանի բերանում, մեր հայրենիք Արևմտյան Հայաստանը մնացել է Թուքիայի բերանում»

«Մենք թումանյանագիտության ներկա փուլում էլ գտնվում ենք Թումանյանի ստեղծագործության մակերեսի վրա: Խորքերը լիարժեք բացահայտված չեն նույնիսկ այն դեպքում, երբ թումանյանագետներ Արամ Ինճիկյան, Էդվարդ Ջարբաշյան, Հրանտ Թամրազյան, Մկրտիչ Մկրյան, Լևոն Հախվերդյան, Հրանտ Մաթևոսյան ունենք: Մենք էլ Թումանյանից վերցնում ենք այնքան, որքան կարող ենք. ինչքան վերցնում ենք, այնքան շատ է մնում նա»,- տասնամյակներ շարունակ Թումանյանին բացահայտող Սամվել Մուրադյանի խոստավանությունն է:

ՀՐԱԾԻՆ ՎԱՐԴԵՒՎԱՆՅԱՆ անդրադարձ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024