«Թուրքիան Ռուսաստանի շատ կարեւոր եւ ռազմավարական գործընկերն է»

Արթուր Հայրապետյան Մարտ 12, 2021

«Թուրքիան Ռուսաստանի շատ կարեւոր եւ ռազմավարական գործընկերն է».

Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն առաջիկայում Դոհայի օդանավակայանում մարտի 10-ին կայացել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հանդիպումն իր թուրք գործընկերոջ հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Այն, որ դեռ 44-օրյա պատերազմի օրերից ռուս-թուրքական շփումներում ԼՂ-ի հարցը օրակարգային առանձին հարց է՝ միանշանակ է: Լավրովն ու Չավուշօղլուն արդեն օդանավակայանում են քննարկում իրավիճակը ԼՂ-ի շուրջ, իսկ դա նշանակում է հրատապ հարցեր կան ճշգրտելու: Իրավիճակն իսկապես խիստ մտահոգիչ է թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի շուրջ: Ադրբեջանի նախագահը, թեեւ շարունակ հայտարարում է, թե ԼՂ խնդիրը լուծել է ռազմական ճանապարհով եւ հակամարտությունն ավարտվել է, սակայն գործնականում այդ երկիրը, կարծես, նոր պատերազմի է պատրաստվում: Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-18-ը օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն, որոնց կմասնակցեն մինչեւ 10 000 զինծառայողներ, շուրջ 100 զրահամեքենաներ, մինչեւ 200 հրթիռային եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետներ, մինչեւ 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաեւ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/03/12/1176893/ © 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

XMA Header Image

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024