Տղա՛ս, ամենավատ երազում անգամ չէինք կարող պատկերացնել, թե ինչպես ես տառապել միայնության ու լքվածության մեջ, ինչպես ես վիրավոր ընկել ու աչքերդ հառել Աստծուն,դողացող շուրթերով «մայր» կանչել

Արթուր Հայրապետյան Հունվար 25, 2021

Ի՛մ դժբախտ տղա,ի՛մ հերոս Աշոտ,այսօր արդեն 40 օր է,ինչ երկար մաքառումից ու կարոտից հետո վերադարձար տուն։Չեկար,քեզ բերեցին,ու ամբողջ աշխարհը փլվեց մեր գլխին։Որքա՜ն որոնեցինք քեզ,ի՛մ միակ հույս,սպասեցինք հրաշքների,աղոթեցինք Աստծուն,բայց ստացանք միայն քեզ՝եռագույնով ծրարված,աշխարհից ու մարդկանցից նեղացած։Տղա՛ս,ամենավատ երազում անգամ չէինք կարող պատկերացնել,թե ինչպես ես տառապել միայնության ու լքվածության մեջ,ինչպես ես վիրավոր ընկել ու աչքերդ հառել Աստծուն,դողացող շուրթերով «մայր» կանչել։Ի՛մ մարած արև,բոլորի ականջները փակվել էին քեզ համար,բոլորի աչքերը՝կուրացել։Հուսահատ ու անզոր գլուխդ թեքել ես հողին,արյան վերջին կաթիլներով սրբացրել այն ու բարձրացել երկինք։Միայն մայրդ զգաց քո հերոսանալը,սև մի կասկած կրծեց հոգին ։Անիրավ աշխարհը դրանով էլ չսահմանափակվեց,տարագի՛ր տղաս,տունդարձդ եղավ միայն 75օր անց,ու կրկին ճաք տվեց մորդ թպրտացող սիրտը։Անցել է 40 օր,ձյունը նստել է քո պաղ գերեզմանաթմբին ու ամաչում է իր ճերմակությունից,քանզի դու ավելի մաքուր էիր,ավելի անմեղ,Աշո՛տս,ի՛մ անօգնական հերոս Աշոտ։Դարձի՛ր մաքուր հրեշտակ,զավա՛կս,թող խաղաղվի տանջված հոգիդ ու փառավորվի լույսերի մեջ։Ինձ համար դու միշտ կաս,ես միշտ կզգամ քո ապրեցնող տաք շունչը,քո հավերժող ներկայությունը...

 

Լիանա Սարգսյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024