«Ունենք նոր վիրավորներ, ևս ինը հոգու հետ կապ չկա»

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 14, 2020

«Ունենք նոր վիրավորներ, ևս ինը հոգու հետ կապ չկա». Հայկ Խանումյան

 

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ֆեյսբուքում մեկնաբանություն էր գրել այն մասին, որ դեկտեմբերի 13-ին ՌԴ ՊՆ կողմից Արցախում տեղակայված խաղաղապահների պատասխանատվության գոտում Խծաբերդ-Հին Թաղեր հատվածը ներառող քարտեզի հրապարակումից հետո թշնամին ավելի է առաջ եկել, այդ թվում՝ Շուշիի շրջանում՝ օգտագործելով ականանետ և հետախուզական ԱԹՍ։

 

Այս թեմայով լրացուցիչ տեղեկությունների համար Ռազմինֆոն կապ է հաստատել Հայկ Խանումյանի հետ, ով հայտնել է, որ ունենք նոր վիրավորներ, ինչպես նաև չի հաջողվում կապ հաստատել 9 հոգու հետ, որոնց թվում ևս վիրավոր կա։

 

Կայքի հետ զրույցում Խանումյանը նշել է, որ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովն այսօր պետք է ճշտի այդ 9 հոգու կարգավիճակը. արդյո՞ք գերի են, թե ոչ։

 

Նշենք, որ Հայկ Խանումյանը պատերազմի ժամանակ մասնակցել է Հադրութի շրջանի Դիզափայտի դիրքերի պաշտպանությանը։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի նախաձեռնած սադրիչ գործողությունները հետագայում շարունակվել են նաև Շուշիի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024