Վահագն Ալեքսանյան. կենդանակերպի նշանը ֆեյսնութ

Արթուր Հայրապետյան Ապրիլ 17, 2021

Վահագն Ալեքսանյան. Կենդանակերպի նշանը` Ֆեյսբութ

 

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ջերմեռանդ իրադարձություններով:

 

Երկուշաբթին կլինի ձեր աշխատանքային առաջին օրը՝ որպես պատգամավոր. կնստեք ԲՀԿ խմբակցության աթոռին, ձեզ կհուշեն, որ դուք վաղուց դուրս եք եկել «Բարգավաճ Հայաստանից»:

 

 

ՈՒՂԻՂ ԳՈՎԱԶԴ 4rd.am-ում

Երեքշաբթի օրը կառաջարկեք խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Իմ Ծափը» դաշինքով:

 

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ պատերազմում Հայաստանը ոչ մի տարածքային կորուստ չի ունեցել. պլյուս-մինուս մի 8000 քառակուսի կիլոմետր:

 

Հինգշաբթի կոչ կանեք Վլադիմիր Պուտինին անվանել Համայն Ռուսիոյ և Ֆրանսիոյ նախագահ, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ դուրս գա:

 

Ուրբաթը ՔՊ-ի նախընտրական ցուցակի կազմավորման օրն է. առավոտյան ժամը 05:00-ից գրասենյակի մոտ կանգնած կլինեք: 

 

Շաբաթ և կիրակի օրերին ֆեյսբուքում քլնգեք նախկիններին, բայց Ծառուկյանին չկպնեք, մարդ ես, մեկ էլ տեսար, իրավիճակ փոխվեց:

 

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021

Կիսվել