Վարդ Սիմոնյանի դիվանագիտական պատասխանը Ալեքսանդր Բոժկոյին

Արթուր Հայրապետյան Մարտ 11, 2021

Վարդ Սիմոնյանի դիվանագիտական պատասխանը Ալեքսանդր Բոժկոյին

Olexander Bozhko

Չեի ուզում խառնվել, բայց քանի որ կինս գորիսեցի է Խնձորեսքի արմատներով, թույլ տվեք ես էլ մի բան ասեմ: Նախ, ինձ շատ դուր չի գալիս, որ դուք հայերդ փոխարեն միանաք, մի բռունցք դառնաք այս ամենադժվար պահին, սկսել եք իրար հետ կռվել: Եթե ձեզ լսես, սիրելի տիկնայք, ստացվում է այսպես, որ ամեն ինչում Նիկոլն է մեղավոր, այն ինչ, իմ համեստ կարծիքով ձեզ հետ կատարվածի մեջ մեղավոր եք դուք բոլորդ: Ինչ՞ու: Նախ, որ Ռոբի և Սերժի հետ միասին, հասցրել եք Հայաստանին, որ իրոք դրախտային երկիրն է, այս ողբալի վիճակին, երբ հայ մարդիկ, փոխարեն ապրեն այստեղ, բազմանան, ծաղկացնեն հայ ացգը, ստիպված են եղել փախչել հարազատ երկրից: Իմ կարծիքով, Հայաստանը պարտվեց ոչ թե հիմա իբր թե վախկոտ Նիկոլի պատճառով, այլ այն ժամանակ, երբ ընդունել է Պարսկաստան-Հայաստան գազամուղի ռուսական պայմանները, երբ քանդվել է Գորիս-Մեղրի երկաթուղային գիծը և այլն,և այլն (դրա մասին դուք լավ գիտեք): Եվ այս ամենի վերջը ուզես՝ չուզես պետք է լիներ և եղավ, ցավոք, Ղարաբաղյան պատերազմում պարտության տեսքով: Ին՞չ անել հիմա: Համենայն դեպս, ոչ թե իրար գզգզեք ուրախացնելով թշնամիներին, այլ համբերատար պատրաստվեք նոր ըտրություններին (փառք Աստծո, այդ հնարավորությունը Նիկոլն ձեզ տալիս է), որպեսզի օրինակավոր ձևով փոխանցել իշխանութունը նոր քաղաքական ուժին, որին կվստահեք Հայաստանի և Ձեր ապագան:

Վարդ Սիմոնյանի դիվանագիտական պատասխանը Ալեքսանդր Բոժկոյին

Հարգելի պարոն Olexander Bozhko․

Շնորհակալություն, արձագանքի համար։ Երախտապարտ հայ ժողովուրդը Ձեզ ընդունում է ոչ այնքան որպես դիվանագետ, որքան իր հարազատ, բարեկամ, որը խոսում է սքանչելի հայերենով և հայազգի տաղանդավոր գրողների, արվեստագետների նկատմամբ մեծ պաշտամունք ունի։ Ես էլ Ձեր այս գրառումն ընդունում եմ որպես Հայաստանի նկատմամբ սրտացավ մարդու մտորում։ Հակառակ դեպքում, հարկ կլիներ Ուկրաինայի դիվանագետին հիշեցնել պատերազմի այն օրերը, երբ թուրքական Բայրաքթարները գնդակոծում էին մեր երկիրը, սպանում 5 հազարից ավելի մեր որդիներին, իսկ հեղափոխված երկրի պրեզիդենտ Զելենսկին Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան էր շնորհում։ Այն դեպքում, երբ այդ իշխանը 1036 թվականին հաղթել է պեչենեգներին եւ ազատագրել Կիեւյան Ռուսը այդ թուրքական հրոսակների արշավանքներից: Այս գրառման մեջ կարիք չկա Ձեր պես խորագետ դիվանագետին բացատրել Ձեր իսկ երկրի շահերը և ծավալվել այն խնդրի շուրջ, թե ինչպես է ստացվում, որ հեղափոխված Ուկրաինայի Կառավարությունը գերադասում է հենց Թուրքիայի հետ վավերացնել ռազմա-ֆինանսական համագործակցության և օգնության 205 մլն թուրքական լիրա (~35 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ համաձայնագիր։ Դա բացառապես Ուկրաինայի ընտրությունն է։ Իհարկե, կոռեկտ չէ նաև, որ ես որպես լրագրող քննդատեմ իմ ուկրաինացի գործընկերներին պատերազմի ժամանակ լայնորեն տիրաժավորված պրոադրբեջանական քարոզչության համար։ Դա բացառապես իրենց շահերի և խղճի տիրույթում է։ Ասելիքս՝ ինքնիշխան Հայաստանը կգտնի իրեն, շնորհակալություն, սրտացավ խորհուրդների համար, ինչպես Դուք եք ասել բազմիցս՝ մենք տաղանդավոր ժողովուրդ ենք․․․․․երբեմն, հենց հակասություններն են իրական միասնության երաշխիքը, Հայաստանը հավերժ է։ Ամենայն բարիք Ձեզ և նաև Ձեր գորիսեցի տիկնոջը։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024