Վարդենիսի համայնքապետը տեղյակ չէ՝ արդյո՞ք ադրբեջանական զինուժը գտնվում է Սևանի ավազանի մերձակայքում

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 24, 2020

Վարդենիսի համայնքապետը տեղյակ չէ՝ արդյո՞ք ադրբեջանական զինուժը գտնվում է Սևանի ավազանի մերձակայքում. «Փաստինֆո»

 

«Փաստինֆո». Քիչ առաջ ադրբեջանական տելեգրամյան ալիքները տեսանյութ են հրապարակել, որտեղ, ըստ հաղորդած տեղեկության, իրենք գտնվում են Սևանի ավազանից մոտ 100 մետր հեռավորության վրա։

 

Տարածված տեսանյութում լճի մերձակայքում բարձրացված է Ադրբեջանի դրոշը, իսկ զինծառայողները Նիկոլ Փաշինյանին ծաղրող երգի տակ շուրջպար են բռնել։ Ըստ հաղորդած նախնական տեղեկության, նրանք գտնվում են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մերձափնյա տարածքում։

 

Ինչպես հաղորդել էինք՝ «Փաստինֆո» լրատվականը կապ էր հաստատել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ, ով հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ տեղյակ չէ այդ մասին, ինքը նման ինֆորմացիա չի ստացել։

 

Լրատվամիջոցը քիչ առաջ խոսեց նաև Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանի հետ, ով նույնպես ասաց, որ ինքը ևս նման տեղեկություն չունի։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024