Վիրավոր էրեխեքին բոլորին գնացել տեսել եմ, նրանցից մեկը Հայկի մասին ասաց՝ մեզ միշտ ասում էր՝ վերջին փամփուշտը պահեք ձեզ համար, ձեռքները չընկնեք

Արթուր Հայրապետյան Ապրիլ 18, 2021

Անուշ Ղարաբաղցյանը պատմեց՝ հոկտեմբերի 14-ին իր որդին իրենց բոլորի հետ կարճ խոսել է, հոկտեմբերի 15-ին էլ զոհվել է.

«Հոկտեմբերի 18-ին ամուսիններով Խնձորեսկում էինք, բայց արդեն ամեն ինչ հանձնում էին: Չկար երեխաս, բայց ասում էին՝ ողջ է դուրս եկել: Վերջում պարզվեց, որ ինքն ընկերների համար իջել է ձոր: Վաշտի հրամանատարը վիրավորվել է, ինքը նրա դերը լավ տարել է: Վիրավոր էրեխեքին բոլորին գնացել տեսել եմ, նրանցից մեկը Հայկի մասին ասաց՝ մեզ միշտ ասում էր՝ վերջին փամփուշտը պահեք ձեզ համար, ձեռքները չընկնեք: Ու տենց էլ արել է տղես, ձեռքները չի ընկել: Մի քանի օր էլ դիպուկահարների հետ է մնացել, մինչև արդեն հրամանատարությանն են հանձնել»

«Իմ տղան օլիմպիական քոլեջում էր սովորում, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ էր ընդունվել. միշտ սպասում էի, որ լրագրողներին մի ավելի հետաքրքիր նյութ կտամ ես իմ Հայկի մասին, բայց, ցավոք…»,- Aravot.am-ի հետ զրույցն այսպես սկսեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Պապյանի մայրը՝ Անուշ Ղարաբաղցյանը: Հայկ Պապյանը ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքում: Հունվարի 20-ին կդառնար 20 տարեկան: Մայրն ասում է՝ էնքան մեծ է ցավը, որ մեջս հպարտություն չկա. «Ինձ որ ասում են՝ հպարտ եղիր, լավ որդի ունես, դրանք ինձ համար ընդամենը բառեր են, ես գիտեմ՝ ոնց եմ իմ տանն իմ երեխային մեծացրել, գիտեմ ինչ երեխա եմ հասարակությանը, բանակին տվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/04/17/1184810/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024