Ոչ մի համայնքային ռեսուրս չի ծառայեցվում վարչապետի այցերը սպասարկելու համար

Արթուր Հայրապետյան Ապրիլ 29, 2021

Արթուր Հովհաննիսյան. Փորձագետներն իրենց կարծիքները ուղարկում են եվրոպացի գործընկերներին, նրանց մոլորության մեջ գցում.

«Հայկական ժամանակ»

 Հատված ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցազրույցից;

– Ինչպե՞ս տարբերակել այս փուլում վարչական ռեսուրսի կիրառումը աշխատանքային պարտականությունից:

-Ոչ մի համայնքային ռեսուրս չի ծառայեցվում վարչապետի այցերը սպասարկելու համար: Վարչապետն իր ծառայողական մեքենայով իր թիմակիցների հետ այցելում է կոնկրետ համայնքներ, հանդիպում է ժողովրդի հետ, զրուցում խնդիրների մասին, տեղեկացնում կատարվող աշխատանքների մասին: Այսինքն` մենք չենք կարող որեւէ համեմատական տանել նախկինում տեղի ունեցող երեւույթների հետ, երբ դպրոցներից երեխաներին փուչիկներով իրենց ծնողների հետ բերում էին հրապարակներ, որ ցույց տան, թե ունեն ժողովրդի վստահությունը: Վարչապետի այցերը նոր չեն սկսվել, նա միշտ իր հանգստյան օրերը օգտագործել է մարզեր այցելելու համար, ես այստեղ նոր բան չեմ տեսնում: Երբ որ քարոզարշավը կսկսվի, արդեն բոլորովին այլ բնույթի հանդիպումներ են լինելու եւ այդ ժամանակ կրկին բացառվում է վարչական լծակի գործադրումը:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/04/29/1187594/

 

© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024