«Որ տեսնում եմ այդ անպատկառները հանգիստ քայլում են իմ երեխու թափած արյան հողի մեջով, սիրտս կանգնում է». Արցախում զոհված Էրիկի մայրը՝ իշխանության մասին

Արթուր Հայրապետյան Ապրիլ 06, 2021

«Որ տեսնում եմ այդ անպատկառները հանգիստ քայլում են իմ երեխու թափած արյան հողի մեջով, սիրտս կանգնում է». Արցախում զոհված Էրիկի մայրը՝ իշխանության մասին

 

«Այսօր սուրբ Հարության օրն է, իմ բալեն հարություն է առնելու, իր ընկերներն են հարություն առնելու: Ինքը մարմնապես չկա, բայց հոգով ինքը իմ հետ է, ինքը ողջ է: Երբ մարմինը չկա, չի նշանակում, որ իրենք չկան: Իրենք Աստծո հրեշտակներն են, իսկ հրեշտակներն այս անպատկառ աշխարհում անելու բան չունեն»,- այսպես Եռաբլուրում որդու շիրիմին ծնկած՝ արտասվում էր Արցախում զոհված զինծառայող Էրիկ Գալստյանի մայրը՝ Լիանա Գալստյանը:

 

Վերջին անգամ ծնողների հետ Էրիկը խոսել է հոկտեմբերի 10-ին: Երկու ամսվա ծառայող է եղել՝ տարել են առաջնագիծ. «Վարորդ է եղել տղաս: Ամեն ինչ խաբեցին, ասեցին՝ ապահով տեղ ենք տանում, բայց տարել են Մատաղիս: Այն մարդիկ, որոնք այդ ամենը հրահրեցին, ես չեմ ուզում այս կյանքում պատժվեն, ուզում եմ Աստծո դատաստանը ստանան՝ բոլոր հրամանատարներն ու կամբատները, որ թողել են երեխեքին ու փախել են զորամասից»:

 

https://www.aravot.am/2021/04/05/1182011/

Կիսվել