Որդեկորույս ծնողները ամեն օր հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում, իսկ անօրեն երկրում դա ոչինչ չի ասում

Արթուր Հայրապետյան Ապրիլ 18, 2021

Երբ ամեն անգամ զոհերի նոր ցուցակ է հրապարակվում, կրկին գնում հասնում եմ Արցախ ու հետ գալիս։ Արցախ, որտեղ հիմա Շուշիի գլխին, ոչ թե Շուշի է գրված, այլ` Շուշա, ոչ թե մեր դրոշն է ծածանվում, այլ` թուրքի։ 

Հիշում եմ, թե ինչպես էին նզովյալները օդ արտանետում տարիներով մշակած այն միտքը, որ Արցախը կոկորդներիս է կանգնած, հանուն ոչնչի մեռան տղերքը, Շուշին հայկական չէ, դժբախտ եւ դժգույն է.. ու այս ամենի հետ անուններ, որոնք պիտի ապրեին։ Հիշողություններ, որ երբեք չպետք է անցնեն։ Ոչ էլ անցողիկ պիտի լինի։ Ես, երբեք այս իշխանությանը չեմ ներելու, իրենց հողատու լինելու, իրենց մանկուրտ լինելու, հինգ հազարից ավել տղայի գլուխ ուտելու, տաս հազարից ավել տղայի հաշմանդամ դարձնելու, հազարավոր ընտանիքների անտուն թողելու, ու այսօրվա անտարբերության ու ամեն գնով իրենց սխալը չգիտակցելու համար։ Չեմ ներելու նրանց, ովքեր ընտրելու են այս ազգադավերին։

Դուք պատասխանատվությունից չեք կարող փախչել։ Դուք պատասխան եք տալու վաղ, եթե ուշ։ Դուք մնալու եք պատմության մեջ, որպես մանկուրտ, ազգակործան, անհայրենիք որոնք պատմության դատաստանից փախուստ չունեն։

Չգիտեմ։ Շատ ստորացուցիչ վիճարկում ենք։ Ինքնիշխանության կորստի վտանգի առաջ։ Չէի ուզենա, որ սովորական լիներ հրապարակված անունները, եւ որպես ցուցակ կարդայիք ու անցնեիք։ Ու դեռ ինչքան անուններ էլ կան, որ ծնողները սպասում են, հույսով, որ ողջ են իրենց որդիները։ Ու ինչքան էլ կան, որ իրենց որդիներին հողին հանձնելուն են սպասում.. Չգիտեմ։ Ցավգար բան է։ Ու երբ տեսնում ես քանի ընտանիք է որբացել, մեզ դեռ քանի տարիներ են պետք, որ խելքի գանք, ու ընթացում ազգակործան պատուհասն ու իր շուրջինների ծափերն են հնչում ականջներիս մեջ, ու իրենց աթոռին լղոզված.. թուուււււ։ 

Գժվելու բան է։ Ամեն անգամ հարցազրույցներ անելու ժամանակ, որդեկորույս ծնողները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում։ Անօրեն երկրում դա ոչինչ չի ասում։ 

Գերիների հարցն էլ, որպես շահեկան դիրք զբաղեցնելու համար պատրաստ են ինչ-ինչ ուժեր առիթից օգտվել, որը վաղվա քաղաքական դաշտում հող են նախապատրաստում, ու քանի որ այս իշխանությունները գերիների հարցը թողած, ընկել է շրջանից-շրջան քարոզարշավ է անում, գոնե թեկուզ առիթից օգտվողները գերիների հարցը լուծեն, համաձայն եմ։ Միայն թե մեր գերիները ողջ տուն հասնեն։ Ի՞նչ օրի ենք.. անօր, ու անճար։ 

Տղերքը անձնուրաց պայքարի էին դուրս ելել, որոնք վստահ էին, որ հաղթելու էին։ Նրանց հերոսական անունները միշտ հիշելի պիտի լինեն։ Ամեն օր պիտի նրանց հիշենք, հիշենք որ պարտք ունենք, պարտքով ենք ապրում....

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել