«Որեւէ խոչընդոտ չկա, որ հունիսի 20-ի ընտրություններն անցկացվեն հենց մաքուր համամասնական կուսակցական ցուցակներով». Ռուստամ Բադասյան

Արթուր Հայրապետյան Մարտ 22, 2021

«Որեւէ խոչընդոտ չկա, որ հունիսի 20-ի ընտրություններն անցկացվեն հենց մաքուր համամասնական կուսակցական ցուցակներով». Ռուստամ Բադասյան

 

Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու եւ կարծիքները կիսվում են՝ գնալ ընտրությունների հին Ընտրական օրենսգրքո՞վ, թե՞ նորն ընդունել: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Մենք քաղաքական դիրքորոշումը կարտահայտենք, բայց կարծում եմ, որ երկար ժամանակ թե՛ քաղաքական ուժերի շրջանում, թե՛ քաղհասարակության դիրքորոշումը, թե՛ հանրության մեծամասնության դիրքորոշումն այն է, որ ռեյտինգային համակարգը ամենահարմար համակարգը չէր ՀՀ-ի համար: Տարիներ շարունակ ռեյտինգայինը որակվել է՝ որպես քողարկված մեծամասնական համակարգ, իսկ մեր նման երկրի համար, կարծում եմ, բազմաթիվ միջազգային զեկույցներ, վերլուծություններ կան, որ քաղաքական բանավեճի կայացմանը ավելի նպաստում է, երբ լինում է մաքուր համամասնական համակարգ: ԸՕ-ն արդեն դրվել է շրջանառության մեջ եւ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, մոտ օրերս եզրակացություն կունենանք»:

 

https://www.aravot.am/2021/03/22/1178942/

Կիսվել