Խառնակչությամբ իշխանության եկածը, շրջում է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ

Արթուր Հայրապետյան Ապրիլ 22, 2021

Երբ երկրի ղեկավարը ամեն ինչ է` ԱԱԾ տնօրենից, մինչեւ շարքային տուժող։ Բայց չգիտես ինչու տուժողի կարգավիճակում անգամ բոլորն են մեղավոր, բացի իրենից, ինչպես որ ստերի ու ստերի տակից դուրս գալու ջանքերը։ 

Խառնակչությամբ իշխանության եկածը, ամեն հնարավոր միջոցներով փորձում է աթոռը պահել։ Սյունիքի` Փաշինյանին չընդունելու հանգամանք, հայհոյանքներն ու ոտնձգությունները, վերագրեցին` հայտնի ուժերի կողմից սարքած սցենար ու անցան առաջ։ Այսօր արդեն տեղեկանում ենք, որ գիշերը անհայտ ուղղությամբ տարել են Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանին և ևս 8 հոգու։

Այնուհետեւ, կարմիր բերետավորները այսօր առավոտյան բերման են ենթարկել Շուռնուխ վարչական շրջանի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։ 

Սա ոչ այլ ինչ էր քան ռեպրեսիվ քայլերի միջոցով մարդկանց վախեցնելու, հնարավորինս մարդկանց լռեցնելու քայլ։ 

Բայց վարչապետի աթոռը զբաղեցրած մարդը, չի հասկանում, որ երկար չի կարող մարդկանց վախեցնել։ Նամանավանդ որ մարդիկ չեն վախենում, հակառակը ընդվզում են, ու երկրի ղեկավար կոչվածը, իր կողմից ղեկավարվող ՊՈԱԿ -ների կողմից վարկաբեկելով Ռուսաստանին, շրջում է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ 

Աբսուրդի ժանրից է։ Բայց միեւնույն ժամանակ դրամատիկ։ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024