Խառնափնթոր ժամանակներ են. Միմոսները իրարով են աշխատում

Արթուր Հայրապետյան Մարտ 10, 2021

Խառնափնթոր ժամանակներ են. Միմոսները իրարով են աշխատում.

Միմոսները իրարով են աշխատում։ Իհարկե վատ սարքած սցենար է։ Ոնց ուզում են գլխի չընկնենք չի ստացվում։ Իսկ իրականում ժողովրդին զբաղեցնելու բան կա։ Ազգակործանն ու պատեհապաշտների կռիվ է, թագուհին էլ` հիմնական խաղացող։

Ամեն մեկն իր անձը փրկելու կարիք ունի։ Այն դեպքում, որ այսօրվա խաղացողները բոլորն են մեղավոր, եւ դրանցից եւ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել եւ չի էլ ենթարկվելու, որովհետեւ նախապես պայմանավորվել են` ես քեզ ձեռք չեմ տա, դու ինձ։ Իսկ իրականությունը այսօր քաղաքական դաշտի խաղացող միմոսները չեն, կա մի ուրիշ իրականություն, որտեղ որ ապրում ենք` անօգնական, հուսախաբ, ջլատված ու այս ամենից դուրս գալու ոչ մի փորձ` անելանելի հուսահատ...

Պարտված պատերազմից հետո, գոնե լուրջ գործով զբաղվենք, էն սպասող աչքերը, որ օրն ի բուն տառապում ու մաշվում են, իրենց բալեքը չկան։ Ում որ բերեցին տվեցին, ու այսօր գոնե շիրիմ ունի, իրեն մի փոքր լավ է զգում, դուք չեք հասկանա, թե ինչ է ասել` լավ.. իրականում ամեն մարդ իր դարդին, ու խաղացողները` իրենց անդարդ հալին, ու առանց մտածելու, ինչ օրի են որդի կորցրած ընտանիքները։

Մեր կյանքը վերածված դժբախտության, իսկ մեծամասնությունը զբաղված է այս եւ այն (քաղաքական) կողմերի խաղերին մասնակից։ Ոմանք իրենց շահն ունեն, առանց դրա չի լինում։ Միամիտներ չկան այստեղ։ Երկիրը վերածվել է դժբախտ ու դժգույն երկրի.. իրական պատասխանատունները արխային են, որովհետեւ իրենց անձնական գործերը առաջ են գնում։ Իսկ ժողովուրդը, որի անվան հետ խաղում են, իրականում ուրիշ իրականության մեջ է` բաց վերք, որ դեռ արյունը չի ցամաքել։

Անբարոյականներով իրար բարոյականության դասեր տվեք, ժամանակ շահեք, ու ձեր գործերով.. դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ օրի եք հասցրել երկիրը։ Մինչեւ մեկը պատասխանատվության չենթարկվի, մյուսները խելքի չեն գալու։ Ամեն մեկը անմեղ է, որովհետեւ անպատժելիության են ենթարկվել բոլորը, սկսած այսօրվա բոլոր խաղացողներից։ Ու ցավոք, պատասխանատվության ենթարկողը նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի, որովհետեւ մեղավորները մի կողմում չեն...

ԱՐԹՈՒՐ ՀԱՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024