Խմբակն առանձնապես անելիք չունի

Արթուր Հայրապետյան Ապրիլ 26, 2021

2018-ի մայիսից հասարակությանն է ներկայանում մի փոքրիկ խմբակ, որի անդամներն իրենց հորջորջում են «հեղափոխության պահապաններ»: Խմբակն առանձնապես անելիք չուներ, և շատերս սրանց ընկալում էինք որպես ջահել, անբան ծաղրածուների: Սրանց ինքնանվանումը մաքուր գրագողություն է. իրանցիները կարող են դատի տալ՝ պահանջելով հարգել իրենց հեղինակային իրավունքները: Պահվածքը շվոնդեր-շարիկովյան է, այսինքն՝ բոլշևիկների ամենավատ, անգրագետ հատվածին հարիր: 

 

Եվ ահա այս խմբակը, որին ոչ ոք լուրջ չէր վերաբերվում, նախընտրական հայտարարություն է տարածում վարչապետի հրաժարականից անմիջապես հետո: 

 

Ըմբոշխնե՛ք մի հատված այդ տեքստից. «...հայտնում ենք, որ անհրաժեշտության դեպքում «Հեղափոխության Պահապաններ» նախաձեռնությունը համագործակցելով պատկան մարմինների հետ կիրականացնի համալիր գործողություններ և կկանխի ոտնձգությունները Պետականության դեմ։ Նաև տեղեկացնում ենք, որ մեր նախաձեռնության շրջանակում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը։ Մեր շարքերը համալրել ցանկացողների համար հանդես կգանք առանձին հայտարարությամբ»։

 

 

ՈՒՂԻՂ ԳՈՎԱԶԴ 4rd.am-ում

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, քողարկվելով նախկինների դեմ պայքարելու նպատակով, որոնք իբր սպառնում են պետականությանը, այս խմբակն է համալրելու, բնականաբար, պետական բյուջեի հաշվին: 

 

Քողարկվելով նախկինների դեմ պայքարի իմիտացիայով՝ ահա այս շվոնդեր-շարիկովներն են ընտրատեղամասերում տեր ու տնօրեն լինելու, բախումներ հրահրելու: Կրկնենք՝ այս խմբակը համալրելու են պետական բյուջեի հաշվին, այսինքն՝ մեր և ձեր հարկերի հաշվին, որպեսզի պահեն իրենց իշխանությունը:

 

Դիմում ենք բոլոր նորմալ քաղաքացիներին. անկախ քաղաքական հայացքներից՝ մենք իրավունք չունենք թույլ տալու, որ Հայաստանում ստեղծվի փաշինյանական զինված գվարդիա, իրավունք չունենք թույլ տալու, որ մեր տղա զավակներին այս անգամ էլ զոհաբերեն հանուն ոչնչի, զոհաբերեն նաև մարդկային էությունը փչացնելով:

 

Դիմում ենք նաև ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին. տիկնա՛յք և պարոնա՛յք, արա՛գ արձագանքեք, որովհետև սա նույնքան, եթե ոչ ավելի մեծ այլանդակություն է, որքան օլիգարխների զինված բանդաներն են:

 

Դիմում ենք նաև եվրոպական կառույցներին, որոնք գոնե սկզբնական շրջանում ջերմորեն պաշտպանեցին Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը: Տիկնա՛յք և պարոնա՛յք, մի՞թե եվրոպական արժեքները պաշտպանում են նեոֆաշիտները:

 

Ի դեպ, եվրոպացիները սկզբնական շրջանում ֆաշիստներին էլ էին քամահրանքով վերաբերվում: Իսկ թե հետո ինչ եղավ, բոլորս գիտենք:

 

Գրիգոր Խաչիկյան ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024