Խոր քուն ենք մտել. դուք հասկանում ե՞ք ինչ բան է ծնողին տոպրակով հանձնել զոհված որդու մասունքը

Արթուր Հայրապետյան Ապրիլ 09, 2021

Մեր թույլ եւ շատ տկար կողմերից մեկն այն է, որ լսածին հավատալ ենք ուզում` առանց ճշմարտությունն իմանալու.. 

Խոր քուն եք մտել, այն դեպքում, որ անհայտ կորած, գերի ընկած մեր զինվորների, մեր քաղաքացիների ծնողները, որ օր ու գիշեր սպասում են իրենց որդիներին, թողել ենք մենակ իրենց ցավի հետ, իսկ ազգակործան պատուհասը ինչպես ուզում, այնպես էլ մատերի վրա խաղացնում է բոլորիս։ 

Մենք ենք մեղավոր, որ հանդուրժում ենք այս ողբերգության, եւ դրա շարունակականությանը։ 

Հող ե՞ք նախապատրաստում գերիների դիմաց տարածքներ տալուն.. 

Նզովյալ լինեք. դուք հասկանում ե՞ք, ինչ բան է ծնողի ձեռքը տոպրակով զոհված որդու մասունք տալը, իսկ գերիների թեման դարձնել շահարկման առարկա.. ով չի պատկերացնում, ու անտարբեր է, հետն էլ դեռ նիկոլ է խաղացնում` պաշտպանում, որովհետեւ օգուտ ունի, ասում եմ` Աստծուց ձեր հասանելիքը առնեք։ 

Ի՞նչ է մի անգամ խաչ բարձրանալը՝ համեմատած ամենօրյա այն խաչելության հետ, որի զոհն հուսահատությունից տառապող մարդն է։

Արթուր Հայրապետյան

Կիսվել