Խորենացու «Ողբը» էսօրվա մասին է

Արթուր Հայրապետյան Փետրվար 11, 2021

 

Ոչ մի բանի մասին պետություն, անգաղափար իշխանություն, անդեմ մտավորականություն, շփոթված հասարակություն․․

Խորենացու «Ողբը» էսօրվա մասին է.

Անտարբերության մեջ հայտնված, որդի կորցրած ծնողների հետ ենք հանդիպել, որոնք չգիտեն, ինչ անել, որտեղ դիմել։ Անճարությունից դրդված այդ մարդկանց անգամ որեւէ մեկը չկա, որ կլսի։ Մարդիկ պնդում են, որ հանցագործություն է տեղի ունեցել, ոչ ոք բանատեղ չի դնում այդ մարդկանց։

Չէ, դուք մի պահ ձեզ այդ մարդկանց տեղը դրեք, որոնք իմացել են, որ իրենց երեխաները ողջ են, (պատերազմից հետո) դիմել են հնարավոր բոլոր պետական կառույցներին ու որեւէ մեկը, որեւէ բան չի արել, հետո այդ մարդիկ իմացել են, որ իրենց երեխաները չկան։ Չկան հերիք չի, մի հատ էլ դիակները չեն գտել, ու զինադադարից մի ամիս անց խոշտանգված են բերում..

Այ ճիվաղներ, մարդկանց երեխաներին, երկու ամիս ծառայող, տանում եք, մատաղ եք անում, դիակը չեք տալիս անգամ ծնողի ձեռքը, ծնողը օրերով, ամիսներով սպասում ու երազում է, որ իր երեխայի դիակը բերեն, դուք դրել ու դեռ ձեզ արդարացնելու համար, ձեր իշխանության կյանքն եք երկարացնո՞ւմ։ Դուք անաստված, անխիղճ, թրքաբարո արարածներ եք։ Իրականում չկա մի բառ, որ ձեզ կնկարագրի։

Ինչքա՞ն եք նախորդների անունները տալով վախեցնելու հասարակությանը։ Նախորդների գլուխը լվացել եք, դեռ մի բան էլ ավելին..

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024