«Խոստացել եմ, որ պիտի գամ, մամ ջան…»

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 29, 2020

«Խոստացել եմ, որ պիտի գամ, մամ ջան…»,-խոստացավ ու եկավ Րաֆֆին։

Ժամկետային զինծառայող Րաֆֆի Թադևոսյանն է։ Հերոս այս երիտասարդի համար Հայրենիքը բացարձակ արժեք է։ Ասում եմ` մի երկու բան պատմիր պատերազմական օրերի մասին ու ինքը համեստորեն, ցավ ապրելով, ասում է` ի՞նչ պատմեմ… Դերասան, հաղորդավար Րաֆֆի Թադևոսյան. առողջական շատ լուրջ խնդիրների պատճառով մինչև պատերազմը սկսվելը տեղափոխվել էր Երևան, հոսպիտալում բուժում էր ստանում։ Լսելով պատերազմի լուրը` դիմել է բժշկին, անհապաղ դուրս գրման և հետ` զորամաս ուղարկելու խնդրանքով։ Այդպես էլ եղավ։ Կարդացեք նաև Զոհված զինվորի հայր. «Մեղավորները պիտի պատասխան տան և կտան» «Կգա ժամանակը՝ թող դատվեն նրանք, ովքեր մեզ հասցրին այս վիճակին». գնդապետ Ալեքսան Մինասյան Ալեքսան Մինասյան. «Մեր բանակում պակասում է կարգապահությունը, այլապես պատերազմն այլ ընթացք կունենար» Հրետանավոր է։ Հազարավոր արկեր են կրակել, անվրեպ խոցել են թշնամու հրետանային մարտկոցներ, շարասյուներ, զրահատեխնիկաներ, հարյուրավոր զինյալների խմբերի։ Ընկերների մասին հարցրի։ Անվախ, հոգատար, մարտնչող. այսպես է ներկայացնում նրանց։ Գետնին ընկած պարկուճները տեսնո՞ւմ եք, մի քանի րոպեի արդյունք են։ Անմոռանալի դեպքեր շատ են եղել, իսկ եթե ավելի անկեղծ` պատերազմը սեպի նման անմոռանալի է… Մի օր Րաֆֆի ընկերը զանգեց… շփոթված խոսեց, ուզում էր համոզվել, որ ինքը` Րաֆֆին է խոսում հետը։ Հետո հուզված անջատեց։ Րաֆֆին միայն հետո իմացավ, որ անունը զոհվածների ցուցակում գրել էին։ «Պատերազմի ժամանակ ավելի շատ աշխատում էր ոչ թե ողջ մնալու, ինքնագոյատևման սինդրոմը, այլ հակառակը՝ մեկի մատը փուշ չմտնի, մեկին բան չլինի։ Միասնական էինք, թիմային էինք գործում, մեկս մյուսի հանդեպ հոգատար էինք։ Անքուն գիշերներ էին, առանձնապես ոչ քնելու մասին էինք մտածում, ոչ քաղցի։ Սուրճը լիներ, մեկ էլ նշանակետի վրա կրակելու հրաման տային։ Ուրիշ բան պետք չէր»,-պատմում է պատմությանս հերոսը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/12/29/1162246/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024