Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հողի տակ թաքցված տղաների մարմիններ.

Արթուր Հայրապետյան Հունվար 13, 2021

Զանգելանի հատվածում որոնողական աշխատանքներ կատարելու անհետ կորած զինծառայողների հարազատների պահանջն ի վերջո կատարվել է։ Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նախօրեին Զանգելանի հատվածում իրականացվել են որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են հողի տակ թաքցված տղաների մարմինները։

 

«Այդտեղ է տեղի ունեցել մեր մարտը և մոտ 20 օր առաջ որոնողական աշխատանքներ են տեղի ունեցել՝ տեղանքը գտնելու համար։ Թեև Ադրբեջանը հերքել էր՝ նշելով, որ մենք այդտեղ չունենք մարմիններ, բայց իրենց նկարած տեսանյութերով ողողվել էր համացանցը, Զանգելանի հենց դպրոցի դիմաց զոհեր են ցույց տվել, պահանջել ենք անգամ այդ մարմինները։ Դրանից հետո իրենք ասացին, որ ինչ-որ իրենց գերեզմաններում մեծ փոս է արվել, որտեղ իրենք բոլորին հուղարկավորել, թաքցրել են»,- պատմեց անհետ կորած զինվորի մայրը։ Ըստ նրա՝ դիակների որոնման աշխատանքներին մասնակից է եղել նաեւ ծնողներից մեկը եւ փոսը բացելուց հետո պարզվել է, որ մարմիններն այրված են եղել։ « Հիմա մարմիններն արդեն դիահերձարաններում են, փորձաքննություններից պարզ կլինի, թե որ հերոսի մարմինն է»,- ասաց տիկին Անահիտը։

 

Նրա խոսքով՝ ԴՆԹ փորձաքննություն է անցնում, իրենք ևս հանձնել են ԴՆԹ նմուշ և կապ չունի, որ մարդիկ իրենց երեխաներին տեսել են՝ տեսագրություններում, բոլորը հանձնել են ԴՆԹ նմուշ, որովհետև դա բոլորին է պետք։

 

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024