Ժողովուրդը պառակտվել է։ Եռաբլուրի թեմայի «վրա» սահուն կերպով ինքնահաստատվում եք

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 19, 2020

«Պետք է առերեսվել իրականության հետ». նշել է Փաշինյանը  սգո օրվա իր ելույթում.

Միակողմանի զիջումներով, մի ամբողջ սերնդի մատաղ անելով, այսօր երկրում կատարյալ քաոս ստեղծելով, անհետ կորած զինվորների մարմինները չգտած, գերեվարված մեր հայրենակիցները.. առերեսվիր, ու օր-օրի նոր տարածքներ զիջելով թշնամուն..  ո՞ւր ենք հասնելու.. Զղջում չկա, որովհետեւ սեփական անունը ավելի կարեւոր է փրկել, քան հարենիքը... մինչդեռ ոչ մեկը, ոչ մյուսը փրկել հնարավոր չէ, այս պայմաններում, երբ ամսից ավել է, ինչ ստորագրված կապիտուլացիայի փաստաթուղթը ուժի մեջ մտավ, ոչ մի դրական տեղաշարժ չնկատվեց երկրում, այլ կապիտուլացիան ավելի խորացրեց.. խեղճացրեց, ու ստորացրեց..

Ժողովուրդը պառակտվել է։ Եռաբլուրի թեմայի «վրա» սահուն կերպով ինքնահաստատվում եք։ Հիմա էլ տնտղում ու քննարկում եք, թե որ երթն ավելի մարդաշատ կլինի։ Քայլական երեսփոխաններ, ձեր էջերում, կարծես, գովազդ անեք` երթ.. հավաքվում ենք.. էս ենք անում, էն ենք անում։

Իմ մասով ասեմ, որ չեմ գնալու. ես իմ սուգն իմ ձեւով կսգամ։ Բայց բարոյական եղեք ու զտեք ձեր գործողությունների շարժառիթը, թեեւ ում եմ ասում, բոլորդ էլ իրար արժեք։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել