Ադրբեջանն ու Հայաստանը վաղուց՝ անցյալ տարվա աշնանը պայմանավորվել են երկաթուղային ճանապարհի շուրջ

Արթուր Հայրապետյան Հունիս 29, 2022

Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի օգնությամբ պայմանավորվել են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ավտոմոբիլային մայրուղու շուրջ, գրում է «Իզվեստիան»՝ հղում անելով իր աղբյուրին։

 

Ըստ կայքի՝ մայրուղին անցնելու է Արաքս գետի երկայնքով։

 

«Ադրբեջանն ու Հայաստանը վաղուց՝ անցյալ տարվա աշնանը պայմանավորվել են երկաթուղային ճանապարհի շուրջ։ Երևանում ավտոմոբիլային մայրուղու հարցում երկար դադար էին վերցրել։ Սակայն փոխվարչապետները հունիսի 3-ի հանդիպման ժամանակ կարողացել են համաձայնեցնել ապագա մայրուղու երթուղին՝ բացառությամբ 6 կմ հատվածի: Այնտեղ լեռներ են, և ռուս փորձագետներն տեղում են, որպեսզի պարզ ինժեներական լուծում առաջարկեն»,- նշել է «Իզվեստիայի» աղբյուրը:

 

Օգտագործվելու են հին խորհրդային ճանապարհները, որոնք մեծամասամբ պահպանվել են։ Ճանապարհը բացակայում է միայն Նախիջևանի և Հայաստանի սահմանի 6 կիլոմետրանոց հատվածում, որի շուրջ քննարկումները շարունակվում են։

 

Կայքը աղբյուրը նշել է, որ հայկական կողմը արագացրել է ավտոմայրուղու շուրջ բանակցային գործընթացը այն բանից հետո, երբ այս տարվա մարտին Բաքուն Թեհրանի հետ Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհ կառուցելու հուշագիր ստորագրեց։

Կիսվել