Արմեն, այ Արմեն, քնիցդ արթնացի տակդ ես արել...

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 02, 2020

Գուցե եղել է...

Ինձ համար աջ քաշած գնում էի չամիչով բուլկի առնելու մեկ էլ գըգըմփ՝ Լիդիանի գռուզավիկը հելավ դեմս ու քշեց դուզ վրես... փրկվելու շանս չկար ու ըտենց աննպատակ մեռա...

֊ Ո՞վ ես դու և որտեղի՞ց ես ու հանկարծ չփորձես ստել քնկոտ, շատակեր ու անբան Արմեն՝ քո մեղքերը շատ են ու աններելի...

֊Ես ինքս կպատմեմ իմ մեղքերը, և Դուք թողություն կտաք իմ մեղքերին ձերդ գերազանցություն Գաբրիել հրեշտակապետ...

֊ Ինձ Գյուլնազ տատիի հեքիաթները պատմելու համար զրկվում ես անգամ դժոխքի ուղեգիր ունենալու բացառիկ շանսից, և ես քեզ հետ եմ ուղարկում Երկնային կյանք՝ որպես հավ...

֊ Վայ, այս ինչ մեծ բարեհոգություն ձերդ գերազանցություն, պարոն, ընկեր, լորդ, թագուհի, կներեք ինձ թագավորների թագավոր Գաբրիել հրաշքապետ ջան, խոնարհվում եմ ձեր մեծահոգության առջև և խոսք եմ տալիս բացի կուտ ուտելուց, ձու ածելուց և թուխս նստելուց, ոչինչ չանել... մեկ էլ թույլ կտաք մառոժնի լպսեմ ու մուշ֊մուշ քնեմ պարոն Գաբրիել հրաշագործ բոս ջան...

֊ Լսիր Արմեն, մեր ախպոր ախպերը քո մասին վաբշե լավ բան չի ասել, բայց գնա մի քանի ամիս էլ քո համար գլուխդ կախ ֆռֆռա՝ մինչև բմբուլներդ քամուն կտամ... դե ռադ եղի...

֊Կներեք պարոն աքլոր, բայց ես Արմեն Սարգսյանս, նույն ինքը պեռաշկի Արմենս կամ անգլիայի թագուհու հոգեզավակս, անկարող եմ մեկ օրում երեք ձու ածել...

֊ Ածելու ես ու հենց էսօր պտի երեք հա ձու ածես ու արագ սկսի ածելը, թե չէ...

֊ Արմեն, այ Արմեն, քնիցդ արթնացի տակդ ես արել...

Հ.Գ. Դե ինչ սա էլ նախագահականի էմիլիկի շեֆի երազի 4֊րդ սերիան...

Գրում է Արմեն Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024