10- ամյա հայուհի՝ Ալինա Մամիկոնյանը «Իսպանիայի Ձայն»-ը երաժշտական մանկական նախագծում (LaVozKids VI)

Արթուր Հայրապետյան Հուլիս 12, 2021

10- ամյա հայուհի՝ Ալինա Մամիկոնյանը «Իսպանիայի Ձայն»-ը երաժշտական մանկական նախագծում (LaVozKids VI)

 

 

Տաղանդաշատ փոքրիկ հայուհին ծնվել ու մեծացել է Բարսելոնա քաղաքում: Երգում է 6 տարեկանից և դպրոցում սովորելուն զուգընթաց հաճախում է երգարվեստի դասընթացների: Ալինային դասավանդող ուսուցիչը նրա հզոր վոկալային տվյալներով պայմանավորված` աղջնակի աստեղային խոստումնալից ապագայի վերաբերյալ համոզմունքներ ունի ու վստահեցնում է, որ մեր փոքրիկ հրաշքին մեծ հաջողություններ են սպասվում:  

Ալինայի մայրը՝ Իննա Թառոյանը պատմում է, որ աղջիկը պարբերաբար մասնակցում է համերգային ցերեկույթների, երաժշտական միջոցառումների: 

Փոքրիկ երգչուհին` իր ուսուցչի կողմից առաջարկ ստանալով, մասնակցում է《Իսպանիայի ձայնը》երաժշտական մանկական նախագծին, անցնում է քաստինգը` 25 հազար ընտրված երեխաներից լավագույն 100-ի կազմում և ապա հաղթահարելով առաջին` 《Կույր լսումներ》փուլը, ընտրվում է «Լավագույն լատինո երգիչ» անվանակարգում կրկնակի Գրեմմի մրցանակակիր, հանրահայտ Ռոսարիո Ֆլորեսի մարզչային թիմում։ Թերևս ամենաուշագրավն այն է,որ այս 《մեծ》 փոքրիկը բազմահազարանոց լսարանին ըստ արժանվույն ներկայացրեց իր պատմական հայրենիքը` քաղաքակրթության օրրան Հայաստանն ու հնագույն ստեղծագործ հայ ժողովրդին։ 

Անկախ մրցույթի արդյունքներից, Ալինան հստակ որոշել է, որ երգչուհի է դառնալու ու խոստանում է, որ բոլոր բեմերից խոսելու է իր հայ լինելու մասին:

Նյութը պատրաստեց` Արմինե Գեւորգյանը

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024