«100 դուռը» գալու է հիշեցնելու մեր կարևորագույն արժեքների մասին

Արթուր Հայրապետյան Հունվար 07, 2021

Պատերազմի ավարտից հետո վիրավոր և զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու համար տարբեր կազմակերպություններ և անհատներ սկսեցին միջոցառումներ կազմակերպել։ Իր բարձր կազմակերվածությամբ աչքի ընկավ Խաչիկ Եղոյանի " 100 դուռ" նկարների ցուցահանդես վաճառքը։ Ի սկզբանե հայտարարվեց, որ մի քանի օր տևող ցուցահանդեսը հայոց մշակույթի կարևորագույն արժեքների վերհառնում է ,ապա դրանց վաճառքից գոյացած գումարը պատերազմի դաշտում վիրավորում ստացած զինվորներին օգնելը։ Սուրբ Ծննդյան օրը ցուցահանդեսի վերջին օրն էր, Նկարիչների միությունում հավաքվել էին մտավորականներ, արվեստագետներ և վերջապես մարդիկ ,ովքեր ուզում էին իրենց լուման ունենալ բարի գործին։ Ցուցահանդեսի կազմակերպիչ Խաչիկ Եղոյանն իր ստորագրությամբ նկարները տալիս էր գնորդներին ,պայմանով ,որ մի օր դարձյալ հավաքվելու է մի տեղում հավաքածուն և դարձյալ "100 դուռը" գալու է հիշեցնելու մեր կարևորագույն արժեքների մասին ։

Արմինե Մելքոնյան

Կիսվել