100% ՀՀ շահերից բխող փաստաթուղթը ստորագրելուց հրաժարվելու եւ հրաժարական ներկացնելու ԱԳՆ նախարարի բացատրությունն ավելի խոսուն է

Արթուր Հայրապետյան Մայիս 31, 2021

Արա Այվազյան. «Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։

 

Մակունցը Լիլիթը տեղյակ չէ, թե ինչ է ասել Արա Այվազյանը։ Երնեկ մեզ.. իսկ ինչի՞ց է տեղյակ։

Իսկ 100% ՀՀ շահերից բխող փաստաթուղթը ստորագրելուց հրաժարվելու եւ հրաժարական ներկացնելու ԱԳՆ նախարարի բացատրությունն ավելի խոսուն է։ Իսկ Մակունց Լիլիթը կարող է միայն շեֆի ասածով մեկնաբանել, ինչպես որ` գերի չեն ընկել մեր տղաները, այլ առեւանգել են նրանց։ 

Այսինքն խիստ մտահոգիչ այս հայտարարությունը որեւէ մեկին ձեռնտու չէ, որ լսի ու պատասխանի։ 

Իսկ այս խառնաշփոթի մեջ, լրատվականներից տեղեկանում ենք, որ մենք ունենք կրկին 9-ը գերի։ Ինչքանով է ճիշտ, չգիտենք, երեւի սպասենք.. իսկ թե Լիլիթը նոր գերիներից, ինչ գիտի, տեղյակ է, թե շեֆի հետ խիստ զբաղված է, դա էլ սպասվող լուրերից պարզ կդառնա։

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024