12- ամյա հայուհի՝ Ալինա Մամիկոնյանը «Իսպանիայի Ձայն»-ը նախագծում
12- ամյա Ալինա Մամիկոնյանի ձայնը լսելի եղավ «Իսպանիայի Ձայն» նախագծում: Ալինան ծնվել ու մեծացել է Բարսելոնայում: 6 տարեկանից երգում է, ու արդեն դպրոցում սովորելուն զուգահեռ հա֊ճախում է երաժշտական դպորոց ու երգի անհատական դասընթացների: Նրան դասավանդող ուսուցիչները մեծ հույսեր են կապում Ալինայի հետո ու ասում են ,որ մեր հայուհուն մեծ ապագա է սպասվում: Մայրը՝ Ինան պատմում է,որ աղջիկը պարբերաբար է մասնակցում է համերգների ու երաժշտական միջոցառումների:
Այնպես է ստացվում,որ «Իսպանիայի ձայնը» նախագծից զանգահարում են տվայլ երաժշտական դպրոց և առաջարկում են, որ եթե իրենց դպրոցում կա շատ լավ ձայնային տվյալներ ունեցող աշակերտներ, ապա կարող են մասնակցել այդ հեռուստաշոուին: Մանկավարժները տալիս են Ալինայի անունը: 12- ամյա հայուհին սկսում է պարապել, քանի որ պայքարը բավականին թեժ էր:
Քաստինգը անցկացվում է 2 փուլով: Առաջին փուլին մասնակցում են օնլայն տարբերակով,այսինքն հեռախոսով ձայնագրում և ուղարկում են երկու երգ՝ մեկը ակապելլը տարբերակով,մյուսն էլ գործիքավորմամբ: Ժյուրին ընտրում է Ալինային ու նա անցնում է երկրորդ փուլ:Այստեղ պայքարը էլ ավելի թեժ էր,քանի որ երկրորդ փուլ անցել էր 25 հազար երեխա, որից պետք է ընտրվեին լավագույն 100֊-ը: Իսկ 100-ից պետք է ընտրվեին 60 լավագույնը, ովքեր էլ մասնակցելու էին կույր լսումներին: Ալինան այդ 60 ֊ից մեկն էր: Նա պատրաստում է մոտ 15 երգ,հիմնականում անգլերեն լեզվով: Եվ մեկ երգ իսպաներեն: Խոստովանում է,որ այդ երգը այդքան էլ չէր սիրում,վերջին պահին է որոշել, որ այն պետք է կատարի: Ժյուրին ընտրում է հենց երգը:
Փոքրիկ հայուհին հաղթահարում է նաև կույր լսումներ փուլը և նրա մարզիչն է հայտնի ու ճանաչված երկու անգամ Գրեմմի մրցանակակի արժանացած Ռոսարիո Ֆլորես
Այս պահին պատրաստվում է Ալինան պատրաստվում է հաջորդ փուլին:
Նկատենք, որ Ալինան ժյուրի անդամներին պատմել է Հայաստանի մասին,ասել որ իսպանացիները շատ քիչ բան գիտեն մեր երկրի մասին:Ասել է,որ Հայաստանը դա մի հրաշալի վայր է,ու պետք է այցելել ու տեսնել այն: Խոսել է նաև Մատենադարանի մասին,պատմել թե ինչքան հին ձեռագրեր են այնտեղ պահվում և այլն:
Անկախ մրցույթի արդյունքներից Ալինան հստակ որոշել է,որ երգչուհի է դառնալու ու խոստանում է, որ բոլոր բեմերից խոսելու է իր հայ լինելու մասին:
Շնորհավորում ենք ու հաջողություն մաղթում մեր հայուհուն: