18-ամյա Արենը զոհվեց Ամարասի վանքի մատույցներում, որովհետև զրահաբաճկոն չուներ. ասել էին՝ հրետանավորներին զրահաբաճկոն չի հասնում

Արթուր Հայրապետյան Հունվար 12, 2021

18-ամյա Արենը զոհվեց Ամարասի վանքի մատույցներում, որովհետև զրահաբաճկոն չուներ. ասել էին՝ հրետանավորներին զրահաբաճկոն չի հասնում

Միրզոյան Արենը ծնվել էր Գորիսում, բայց 3 տարեկանից ապրում էր Արցախում, Շուշիում։ Մահվան վկայականում նշված է, որ Արենը զոհվել է որովայնի և կրծքավանդակի շրջանում ստացած վնասումներից, որոնք հանգեցրել են ներքին օրգանների վնասվածքի։ Արենը հրետանավոր է եղել։ Արենն ունեցել է ընդամենը սաղավարտ։ Զրահաբաճկոն չեն տվել, ասելով, որ հրետանավորին զրահաբաճկոն պետք չի… Էս լուսավոր տղեն Արցախում «Կենգուրու» միջազգային մրցույթի առաջին հաղթողն է եղել։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ անվճար ընդունվելու լուրն իմացել է արդեն զորամասում, բայց այդպես էլ չիմացավ, թե որտեղ է գտնվում ֆիզիկայի ֆակուլտետի շենքը… Այս տարվա հուլիսին էր մեկնել ծառայության։ Պատերազմի հենց առաջին օրերից ծանր մարտեր է մղել Հադրութի ու Մարտունու պաշտպանության համար։ Ընկել է հերոսաբար հոկտեմբերի 20-ին, Ամարասի վանքի մատույցներում… Արենն ընդամենը 18 տարեկան էր…

IRAKANUM.AM

Կիսվել