18 տարեկան անհետ կորած զինծառայողի մայրը պառկած է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 10, 2020

Ո՞վ է տեր, եթե անհետ կորած զինվորների ծնողները անտերության մեջ ընկել են դռնեդուռ, ու մենք մահացած զինվորների անուններ ենք կարդում ու թիվ տալիս..

 

Կարդում եմ, Նաիրա Փայտյանն է գրել՝ 18 տարեկան անհետ կորած զինծառայողի մայրը վերջին անգամ հաց է կերել հոկտեմբերի 16-ինՙ որդու հետ հեռախոսով խոսելու օրը: Նա ինքնակամ սովամահ է լինում ու հիմա պառկած է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրա ամուսինը խենթի պես ման է գալիս կառավարության, ՊՆ-ի բակերում: Թքած, չէ՞:

....Արցախը հանձնվեց. ոչ մի ձայն, Արցախի մշակութային ամբողջ ժառանգությունը թուրքի բաժին դարձավ. ոչ մի ձայն, ռազմագերիները դեռ բարբարոսների ճիրաններում են. ոչ մի ձայն, Հայաստանի սահմանները բզկտվում ու վերաձեւվում են. ոչ մի ձայն:

Կապ ենք հաստատում անհետ կորած զինծառայողի ծնողների հետ. լացակումած ձայնով մայրը ասում է. վիճակ չունեմ, մենք ոչինչ չգիտենք ու մեզ շարունակաբար խաբում են.. միայն ասում են, թե սպասեք.. մենք անելանելի վիճակում ենք, մենք չգիտենք էլ ի՞նչ անենք, ո՞ւր գաննաք.. փորձում են մեզ լռեցնել. ամեն օր այսօր-վաղ են անում ու ասում եմ, թե սպսեք: Հրամանատարն անգամ չեկավ հանդիպաման. ստելով ինչքան... հանդիպենք Օնիկ Գասպարյանին, եթե նա էլ ոչինչ չասաց, կփակենք բոլոր միջպետական ճանապարհները..

 

 

Կիսվել