44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 03, 2021

44֊օրյա պատերազմի մասնակից մատուցողի կյանքում բեկում մտավ այս մարդու շնորհիվ ...

 

Վերջերս Երևանի Կովկաս Պանդոկում գործնական մի հանդիպում ճակատագրական բեկում է մտցրել տեղի մատուցող երիտասարդի կյանքում։ 

 

Օրեր անց պետք է իմանայինք ,որ Թատերական ինստիտուտի սանը , ով նաև 44օրյա պատերազմի մասնակից էր, վարձավճարի պատճառով դուրս է մնացել համալսարանից և ընտանիքի հոգսը կիսելու համար աշխատում է Կովկաս պանդոկում, որպես մատուցող , և այդ օրը գործարար հանդիպումը սպասարկող երիտասարդը գրավեց գործարարի ուշադրությունը ։ Ճակատագրի բերումով էր , որ հարցուպատասխանի արդյունքում բացահայտվեց իրողությունը։ Առանց մի վայրկյան հապաղելու երիտասարդ տղային է մեկնում գրպանից հանած երեք հարյուր հազար դրամն ու խրախուսում ,որ անպայման վերականգնի կրթության հնարավորությունը ։ 

 

Երիտասարդ տղան ,հետո միայն լրատվական կայքերից պետք է իմանար ,որ այդ օրը իր ճանապարհին նոր լույս վառած գործարարը ՌԴ հայերի միության Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանների ղեկավար ,բարերար Արտյոմ Վարդանյանն էր ։ 

 

Պատմությունը երևի էլի գաղտնիք կպահվեր նույն սեղանի շուրջ նստած մարդկանց կողմից ,եթե վերջերս Արտյոմ Վարդանյանի վարչապետի տիկնոջ հետ հանդիպումից հետո տարաբնույթ կարծիքներ չհնչեցնեին։ 

 

 

 

Նյութը պատրաստեց Աննա Անտոնյանը

Կիսվել