5000 զոհերի ու նույնքան վիրավորների, կորսված Արցախի, վերահաս վտանգների ֆոնին գործող վարչախումբը «գունագեղ տոնակատարությամբ» է հակադարձում

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 15, 2021

Վերջերս իշխանական երիտասարդ պաշտոնյաներից մեկը նախկին հանցագործների գործունեությունը համեմատել էր Էմիր Կուստուրիցայի «Ընդհատակ» (Underground) ֆիլմի հետ: Համեմատության էությունն այն էր, որ սահմռկեցուցիչ իրականությանն անհաղորդ իշխանությունները շարունակում են վայելքների ու շոուների ցուցադրությունը՝ սեփական ժողովրդին ստորացնելու, հուսալքելու, հարստահարելու որևէ առիթ բաց չթողնելով: Ահավասիկ, այդ պաշտոնյան ճիշտ էր իր համեմատության մեջ: Բայց իրենք հավանաբար մոռանում են, որ իրենց գործողությունները ևս տեղավորվում են Կուստուրիցայի բացառիկ ֆիլմի տրամաբանության շրջանակներում: Երբ բզկտված Հայաստանի, 5000 զոհերի ու նույնքան վիրավորների, կորսված Արցախի, վերահաս վտանգների ֆոնին գործող վարչախումբը «գունագեղ տոնակատարությամբ» է հակադարձում, ստացվում է, որ նրանք գրեթե չեն տարբերվում այն բազիսից, որի հենքի վրա «հասակ առան»: Ի վերջո, «սերժիկները» բդեն-բադեններում էին վայելքներ անում, «ալենները»՝ հունաստաններում: Եվս մեկ ապացույց, որ կեղծ է «ներկաներ և նախկիններ» բաժանումը: Նրանք նույնն են իրենց ողջ արժեհամակարգով: Իսկ հասարակությունը Կուստուրիցայի հերոսների պես ցնծում է ու ցնծում՝ իշխանությունների պես լինելով անհաղորդ դառը իրականությանը, միայն այն տարբերությամբ, որ նրանք ժամանակավորապես «գունագեղ տոնախմբությունների» մեջ են, իսկ իրենք՝ օրավուր մաքառումների:

 

Գարիկ Մկրտչյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024