9 բերման ենթարկված քաղաքացի, 1 սրտի կաթվածով հոսպիտալացված քաղաքացի

Արթուր Հայրապետյան Օգոստոս 22, 2021

9 բերման ենթարկված քաղաքացի, 1 սրտի կաթվածով հոսպիտալացված քաղաքացի

Բազմաթիվ քաղաքացիներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, բազմաթիվ գործեր են հարուցվել ոստիկանական ապօրինությունների հարցով:

 

 

Ֆիզիկայի բանավանում ապօրինի շինարարության դեմ պայքարող Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Վերջին 2 օրում ոստիկանական աննախադեպ բռնությունների և անհամաչափ ուժի կիրառման արդյունքում`

9 բերման ենթարկված քաղաքացի,

1 սրտի կաթվածով հոսպիտալացված քաղաքացի,

1 որովայնի հատվածում ուժեղ հարվածով հիվանդանոց, տեղափոխված անչափահաս քաղաքացի,

բազմաթիվ քաղաքացիներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել,

բազմաթիվ գործեր են հարուցվել ոստիկանական ապօրինությունների հարցով,

շնորհակալություն բոլոր փաստաբաններին, իրավապաշտպաններին ու մտահոգ քաղաքացիներին, ովքեր արձագանքում են, ժամանում, միանում,

շնորհակալություն բոլոր լրագրողներին, ովքեր մասնակցում են իրադարձությունների լուսաբանմանը

«Հանրային Հեռուստաընկերություն», «Հայաստանի Հանրային Ռադիո», դուք էս մոլորակում չե՞ք»:

 

 

Կիսվել