ՀԲՀՄ Հայաստանը նոր հնարավորություններ է ստեղծում կանանց համար
Ունե՞ք գործող սեփական բիզնես և ցանկանու՞մ եք զարգացնել այն: ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է «Կին ձեռներեցներ» ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին՝ նախատեսված գործող բիզնեսների համար։
Ծրագրին կարող են դիմել Հայաստանում բնակվող կանայք, ովքեր
✅ ունեն ՀՀ քաղաքացիություն,
✅ 18 և բարձր տարիքի են,
✅ ունեն առնվազն 1 տարի գործող սեփական բիզնես,
✅ փաստաթղթերով հանդիսանում են բիզնեսի օրինական սեփականատեր կամ համահիմնադիր (գրանցված բիզնեսի դեպքում)
✅ պատրաստ են շաբաթական երկու անգամ մասնակցել եռամսյա դասընթացին,
✅ պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում, աշխատել ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով։
Ծրագրի մասին ավելին կարդացե՛ք այստեղ. ➡ bit.ly/AGBUWE2021
Լրացրե՛ք դիմում-հայտն այստեղ. ➡ bit.ly/AGBUWEApply
‼️ Դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 20-ը, ժամը՝ 17։00-ն: