Աճեմյանցիների նոր ներկայացումը «Քեյս»

Արթուր Հայրապետյան Մարտ 15, 2021

Մեծ ուրախությամբ եմ ճանապարհ կտրում հասնում Գյումրի։ Հատկապես Գյումրու դրամատիկական թատրոն, որտեղ թատրոնը իր սիրառատ գիրկն է առնում մեզ։ Նայեցի «Քեյս» ներկայացումը։ Էս մարդիկ հաջողում են։ Ստացվում է էս մարդկանց իմ նման հանդիսատեսին ոգեւորել, ոգեշնչել.. Ու հետաքրքիրն այն է, որ գալուց առաջ մտածում ես, որ բավականություն ստացած ես հետ վերադառնալու, բայց սպասվածից ավելին.. ու ավելին է։ Թատրոնը ապրում է, ապրելու է, էս մարդկանց անմնացորդ աշխատանքի ու առանց այլեւայլ ճոռոմաբանելու շնորհիվ։ Ներկայացումը պատերազմի մասին չի, բայց ներկայացումը մարդուն հայտնաբերելու` տարբեր իրավիճակներում գտնելու, մի քանի անգամ տարբեր փորձություններում ինքն իրեն գտնելու, անելանելիից` ելանելի` ապրելու ոգեւորության եւ հիասթափության, ծանոթանալու կյանքի առաջադրած՝ իր համար նոր հանգամանքներում տեսնելու.. ծանրութեթեւ անելու, հաղթահարելու, ապրելու, կյանքում` պատվով դուրս գալու մասին է։ Ներկայացումը ջերմ ծափողջյուններով ընդունվեց։ Ներկայացումը` թե ինչպես կարող է փողը բացահայտել մարդու էությունը, հատկապես, երբ այն ձեռք չի բերվել արդար քրտինքով, փչացնել նրան, դարձնել անմարդակային արարած, խորտակել արժեհամակարգը, վերացնել սերը։ Ինքդ քո հետ հաշվի նստելու, առնելու, ինքդ քո հետ հաշտ լինելու, անփույթ չապրելու բան կա ներկայացումից սովորելու..

Բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանինն է։ Վարձքդ ի կատար, լավ մարդ, շնորհքով ու սրտաբաց... աճեմյանցիներդ ուրիշ եք, որովհետեւ մատերի արանքով չեք վերաբերվում նորին մեծություն թատրոնին։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024