«Աչքերիս առաջ կրակի մեջ գերի մնացած հայրական տունս է, պապերիս գերեզմանը, որ չհասցրի վերջին անգամ հրաժեշտ տալ»

Արթուր Հայրապետյան Հունվար 28, 2021

«Աչքերիս առաջ կրակի մեջ գերի մնացած հայրական տունս է, պապերիս գերեզմանը, որ չհասցրի վերջին անգամ հրաժեշտ տալ». գնդապետ և փոխգնդապետ եղբայրները խոստացել են վերադառնալ ու տեր կանգնել հարազատ հողին

Բարձունքներ նվաճելու և հաղթանակներ տոնելու համար հրամանատարն ինքը պետք է խիզախության և անկոտրում կամքի վառ օրինակ լինի։ Այդպիսի հրամանատարի կողքին զինվորները կանգնում են առանց վախի և պատրաստ լինում հաղթահարել ցանկացած փորձություն, ցանկացած մարտ: Եթե զինվորը վստահում և հավատում է հրամնատարին, նա պատրաստ է մարտնչել մինչև վերջ, մինչև հաղթանակ: Զորամասի թիկունքի գծով տեղակալ գնդապետ Վարդան Ղահրիյանն ընդամենը 17 տարեկան պատանի էր, երբ երկվորյակ եղբոր՝ Պետրոսի հետ զորակոչվեց բանակ։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո հստակ որոշեց մնալ բանակում և շարունակել հայրենիքի պաշտպանի սուրբ գործը...

 

https://www.aysor.am/am/news/2021/01/28/%D5%82%D4%B1%D5%B0%D6%80%D5%AB%D5%B5%D5%A

Կիսվել