Աճյունների որոնումն այսօր շարունակվում է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում

Արթուր Հայրապետյան Հունիս 05, 2021

 

Աճյունների որոնումն այսօր շարունակվում է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

 

Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի փրկարարներն Ադրբեջանի վերահսկողողության տակ անցած տարածքների բոլոր ուղղություններում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:

 

Ժամանակ առ ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել դիերի փոխանակում:

 

Անցած 6 ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են:

 

Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 աճյուն:

 

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

 

 

Կիսվել