Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի աճյուն
Արթուր Հայրապետյան
Հունվար 27, 2021
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի աճյուն
Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել եւս 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն: Նախնական տվյալներով վերջիններս պահեստազորայիններ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ: Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու(Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի(ֆիզուլի) և Հադրութի շրջաններում:
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Կիսվել