Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունը աշխարհում երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է. ապացույցներ Սան Ֆրանցիսկոյում

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 27, 2021

 

Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունը աշխարհում երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է. ապացույցներ Սան Ֆրանցիսկոյում

 

Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի 19-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և ԱՄՆ հայ փաստաբան Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) հետ ողեկցությամբ այցելեցի Սուրբ Գրիգոր լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի ևԳռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարան, որոնք անցյալ տարի հարձակման էին ենթարկել ադրբեջանական հանցավոր խմբեր: 

 

Մասնավորապես, եկեղեցին հրդեհվել էր 2020թ. սեպտեմբերին: Հուլիսին վարժարանն էր ենթարկվել վանդալիզմի՝ պատերին հայերի դեմ ադրբեջանական ատելության ու թշնամանքի խոսքերով: Դրանից հետո՝ 2020թ. սեպտեմբերի 21-ին հրազենից կրակել էին վարժարանի վրա: Ընդ որում, վարաժարանը մանկապարտեզի տարիքից մինչև 8-րդ դասարանի երեխաների համար է:

 

Այս արարքները հակադրվում են մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, ոտահարում են բռնությունից զերծ լինելու, երեխաների շահերի, խղճի և կրոնի ազատության և այլ կենսական իրավունքներ:

 

Դրանք ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածում է և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։

 

Նշված հանցավոր արարքների քննությունն իրականացնում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)՝ որպես ատելության շարժառիթով կատարված հանցանքներ:

 

Կալիֆորնիա իմ այցը կազմակերպվել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region աջակցությամբ:

 

???????? 

 

ANTI-ARMINIANISM SPONSORED BY THE AZERBAIJANI AUTHORITIES IS A TARGETED POLICY INTENDED TO SPREAD WORLDWIDE ENMITY BETWEEN TWO PEOPLES; THE PROOF IS IN SAN FRANCISCO

 

I visited St. Gregory the Illuminator Armenian Apostolic Church and the Gruzian-Zakarian-Vaspurakan Armenian School together with the ANCA and a distinguished USA lawyer of Armenian origin Mr. Garo Ghazarian on November 19, which last year were subjected to attacks by Azerbaijani criminal groups.

 

In particular, the church was set on fire in September 2020; and earlier, in July of 2020, the school was vandalized, riddled with graffiti and words of Azerbaijani hatred and enmity against Armenians on its walls. Thereafter, in on September 21, 2020 they shot at the school. Moreover, the school is attended by students from Kindergarten to 8th grade.

 

These actions are contrary to human rights and democracy, they violate the right to be free from violence, infringe the best interests of children, the right to conscience and religion, and other vital rights.

 

These incidents demonstrate that the policy of anti-Armenianism of the Azerbaijani authorities spreads and keeps the hostility against Armenians active all over the world, heightens the tension between the two peoples, endangers the human rights system in other countries, and fuels an atmosphere of tension.

 

These crimes are being investigated by the US Federal Bureau of Investigation (FBI) as hate crimes.

 

My visit to California was organized with the support of The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR).

 

Arman Tatoyan 

The Human Rights Defender of Armenia

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024