Ադրբեջանական կրակոցները երեկ ու դրանից մի քանի օր առաջ Գեղարքունիքում եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում

Արթուր Հայրապետյան Մայիս 22, 2022

Ադրբեջանական կրակոցները երեկ ու դրանից մի քանի օր առաջ Գեղարքունիքում եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է: 

 

Մայիսի 21-ի` երեկվա ՀՀ պաշտոնապես հաստատած կրակոցները, որոնցից ՀՀ զինծառայող էր վիրավորում ստացել, եղել են Նորաբակ գյուղի հարևանությամբ: 

 

Դրանից մի քանի օր առաջ էլ կրակ են բացել Վերին Շորժայի հարևանությամբ, այդ թվում` գյուղի սարատեղիի ուղղությամբ: Սարատեղիում բացառապես քաղաքացիական բնակիչներ են:

 

Քանի որ ՀՀ ներխուժած ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները գտնվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ, բնակիչներին պատկանող արոտավայրերում, խոտհարքներում, վարելահողերում, այդ նաև ագրեսիվ կրակոցներն իրական վտանգ են մարդկանց կյանքի ու առողջության համար, խաթարել են նրանց բնականոն կյանքը:

 

ՀՀ զինծառայողները անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են երկրի ու մարդկանց անվտանգությունն ադրբեջանական զինծառայողների հանցագործություններից:

 

Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն են պատասխանատուն այս դիտավորյալ հանցավոր ոտնձգությունների` Գեղարքունիքում մայիսի 21-ին ՀՀ զինծառայողի առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության բնականոն կյանքն ու անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ շարունակվող ագրեսիայի համար:

 

 

Արման Թաթոյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024