Ադրբեջանական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձնանց խոշտանգելիս, գլխատելիս ոգեշնչված են եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով:

Արթուր Հայրապետյան Հուլիս 15, 2021

????????, ???????? 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի հուլիսի 12-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ միայն անկախության «A» միջազգային կարգավիճակ ունեցողների համար թույլատրելի տեսաուղերձը`

 

ադրբեջանական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձնանց խոշտանգելիս, գլխատելիս ոգեշնչված են եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով:

 

Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների արարքների և հրապարակային ուղերձների վերլուծությունն ապացուցում է ֆաշիզմի հասնող ռասիստական ինստիտուցիոնալ քաղաքականության առկայությունը:

 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ ապացույցների վրա հիմնված զեկույցները հաստատում են, որ ներկայում այդ քաղաքականությունն արտացոլվում է ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և Հայաստանի համայնքների միջև ճանապարհներին ապօրինի ներկա ադրբեջանական զինծառայողների արարքներում:

 

Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ ավելի քան 300 տեսանյութի համակողմանի վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք ոգեշնչված են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներից: 

 

Այս ամենը հաստատվել է սպանված հայերի մոմե կերպարների ու սաղավարտների, այսպես կոչված, «հաղթանակի ավար» պուրակի բացմամբ Ադրբեջանի մայրաքաղաքում: 

 

Այն շղթայված պատանդների պուրակ է: Մարդկային տառապանքների թանգարան է, թանգարան, որ ստեղծվել է ռասիզմը խթանելու համար: 

 

Այս բոլոր փաստերը հաստատում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Արցախի և Հայաստանի բնակչության դեմ:

 

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 

???????? 

 

At the July 12, 2021 session of the 47th session of the UN Human Rights Council a special video message of Armenia’s Human Rights Defender was broadcast setting forth the following:

 

Authorities of Azerbaijan continue to deepen the policy of Armenophobia, continue to encourage enmity towards Armenians. Analysis of their actions and public messages prove existence of institutional racist policy clearly amounting to fascism.

 

Evidence-based reports of Armenia’s Human Rights Defender confirm that the organized Hate Speech and Animosity have become Root Causes of widely spread Ethnically-Based Torture and Inhuman Treatment by the Azerbaijani military during the September-November 2020 war. Currently, this policy is reflected in the actions of Azerbaijani military illegally present near the bordering villages and on the roads between communities of Armenia.

 

Thorough analyses of over 300 videos of torture and cruel treatment by the military of Azerbaijan have revealed their inspiration by Azerbaijani high ranking officials through use of same words and expressions while beheading, executing, torturing Armenian civilians and military servicemen.

 

All of these have been confirmed with opening of a so-called trophy park of wax figures of killed Armenians and their helmets in the capital of Azerbaijan.

 

It is a park of chained people held as hostages. It is a museum of human sufferings; a museum that is designed to promote racism.

All these facts confirm the genocidal policy of Azerbaijan against the population of Artsakh and Armenia.

 

P.S. Only National Human Rights Institutions with “A” international status have the opportunity to deliver such video messages.

 

Mr. Arman Tatoyan

The Human Rights Defender of Armenia

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024