Ադրբեջանցի զինծառայողներին վերադարձրել ենք առանց նախապայմանի. Փաշինյան

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 24, 2021

Ադրբեջանցի զինծառայողներին վերադարձրել ենք առանց նախապայմանի. Փաշինյան

Դեկտեմբերի 18-ին հայ զինծառայողների կողմից գերեվարված ադրբեջանցիներին Հայաստանը վերադարձրել է առանց նախապայմանների, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց, այսպես ասած, սակարկություններով ենք զբաղված», – ասաց նա։

 

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն իր դիրքորոշմամբ ի ցույց է դրել իր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին ու կանոններին։

Irakanum.am

Կիսվել