Ադրբեջանցիները քարերով խփե՞լ են․ պատկան մարմինները լռում են 

Արթուր Հայրապետյան Ապրիլ 06, 2021

Ադրբեջանցիները քարերով խփե՞լ են․ պատկան մարմինները լռում են 

Երկու–երեք օր առաջ ադրբեջանցիները քարեր են շպրտել Մեղրի–Երեւան միջպետական ճանապարհով անցնող հայկական մեքենայի վրա։

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ չի կարող ասել ավտոմեքենայի մակնիշը։ «Ինձ միայն տեղեկացրել են դեպքի մասին, մանրամասների այս պահին չեմ տիրապետում»,–ասաց նա։ Ըստ Փարսյանի, Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի դիրքավորված հատվածից են ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա։ Այս հատվածը գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում։ Այս պահին Մեղրի–Երեւան Մ2 միջպետական ավտոճանապարհը անխափան գործում է, այլ միջադեպեր չեն գրանցվել։ Լուրը փորձեցինք ճշտել նաեւ ամեն օր Կապան–Երեւան ուղղությամբ աշխատող երթուղային տաքսիների վարորդներից։ Հետաքրքիր է, որ Aravot.am-ի զրուցակից վարորդները տեղյակ չէին դեպքից։ Ըստ նրանց, եթե լուրջ դեպք լիներ, հաստատ տեղեկացված կլինեին։ Նրանց պատմելով, պատահում է՝ ուժեղ քամու դեպքում, ավազագնդեր են խփում մեքենաներին, բայց դա չես համեմատի քարերով հարվածների հետ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/04/06/1182152/

Կիսվել