«Ադրբեջանը բռնազավթել է ՀՀ այնպիսի հատվածներ, որ իր հիմնական խնդիրը մի քանի տասնամյակների կտրվածքով լուծել է»․ Տիգրան Աբրահամյան

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 27, 2022

«Ադրբեջանը բռնազավթել է ՀՀ այնպիսի հատվածներ, որ իր հիմնական խնդիրը մի քանի տասնամյակների կտրվածքով լուծել է»․ Տիգրան Աբրահամյան

 

ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ելույթում ասել է․ «Ադրբեջանը և՛ 2021 թվականի մայիսի և նոյեմբերի ագրեսիաներով, և՛ 2022 թվականի սեպտեմբերի ագրեսիայի միջոցով փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել։ Շատ կարևոր է արձանագրել տարածքային կորուստները, բայց Ադրբեջանի գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն, զուտ որևէ ուղղությամբ ինչ-որ հաջող գործողության իրականացումը չէ, Ադրբեջանի նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել ՀՀ կրիտիկական օբյեկտների և հաղորդակցության նկատմամբ, որը պարզապես ՀՀ-ին զրկելու է կենսունակությունից։

 

Ադրբեջանը, ըստ էության, իր համար դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը գրեթե ամբողջությամբ ավարտել է։ Ստեղծված իրավիճակը հետագայում նոր խնդիրներ է ստեղծելու ՀՀ համար, որովհետև Ադրբեջանը բռնազավթել է ՀՀ այնպիսի հատվածներ և դիրքավորվել է այնպիսի ուղղություններով, որի պայմաններում իր հիմնական խնդիրը մի քանի տասնամյակների կտրվածքով լուծել է»։

Կիսվել