Ադրբեջանը հարցի լուծումը տեսնում է ռազմական ճանապարհով

Արթուր Հայրապետյան Մարտ 23, 2022

Ռուս-ուկրաինական պատերազմը կարծես թե շուտով կավարտվի, գոնե ակտիվ փուլը։ Չնայած այն բանին, որ ես կանխատեսում էի, որ այն կտևի 10-12 օր բայց և այնպես այն երկարեց։ Շատերն ասում են, որ հնարավոր է, մեկ տարի տևի։ Այո, հնարավոր է, եթե այնտեղ Սիրիայի սցենարը գործարկվի, բայց չեմ կարծում, որ ՌԴ-ն իր սահմանի մոտ երկար եռացող կաթսա թողնի։ Ուկրաինայում ռազմական ակտիվ գործողությունների դադարից հետո պետք է պատրաստ լինենք մեր տարածաշրջանում խմորումների, քանի որ այստեղ ևս բավականին պայթունավտանգ է իրավիճակը։ Ադրբեջան անունով արհեստածին պետությունը ոչ թե աշխատում է փաստաթղթերի վրա, որը պետք է աներ խաղաղության հասնելու համար, այլ ստեղծում նոր այնպիսի իրավիճակներ, որպեսզի տանի բախման և հարցերը լուծի ռազմական ճանապարհով։ Կարճ ասած, Ադրբեջանը հարցի լուծումը տեսնում է ռազմական ճանապարհով․․․

 

Կարեն Հովհաննիսյան

Կիսվել