Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր նաև Դավիթի մարմինը

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 19, 2022

Հավանաբար տեսել եք այն տեսանյութը, որտեղ ադրբեջանցիներն իբր թե վիրակապում են ուսից վիրավոր մեր զինվորին։ Զինվորը ժամկետային զինծառայող, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյանն էր։

Սեպտեմբերի 17 ադրբեջանը Հայաստանին էր հանձնել 32 հայ զինծառայողի մարմին, որոնց թվում էր նաև Դավիթի մարմինը...

Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ թշնամու «մարդասիրության» մասին. նկարեն, ի ցույց աշխարհի ցուցադրեն, որ տեսեք-տեսեք, մենք վիրակապում ենք հայ զինվորին, իսկ հետո սպանեն ու մարմինն ուղարկեն Հայաստան։

Լույսերի մեջ մնաս, Դավիթ ջան ։

 

 

Արամ Գեւորգյան 

Կիսվել