Ադրբեջանի կրած կորուստները պետք է փոխհատուցեն

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 08, 2022

Պետք էր փաստորեն Արցախի մեծ մասը հանձնեին թշնամուն, արցախահայությանը անտուն ու անտեր թողնեին, հազարավոր տղաների սպանեին, տասնյակ հազարավոր ընտանիքների ճակատագրեր խորտակեին, որ նոր Արսեն Թորոսյանն ու յուր շուրջինները որոշեին կոնֆլիկտը լուծելու մասի՞ն։

Պատերազմից հետո զոհերի ու սպանվածների մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ մեր  զոհերը դարձել են սովորական։ Անգամ արձագանքող չկա։ Բայց խաղաղության օրակարգը ուժի մեջ է։ 

Անտարբերությունն անչափելի է։

Այն էլ դափդատարկ, ոտաբոբիկ, սին գանգատուփերը թափ տալով։ Կոնֆլիկտը լուծելու համար հիմա էլ պետք է բնակավայրեր են հանձնեն՝ վերանորոգված տներով ու տնամերձ այգիներով հանդերձ, որ կոնֆլիկտը լուծվի։ Քանի կար խաղաղության օրակարգով էին փորձում կոնֆլիկտը լուծել, հիմա` եղածը հանձնելով։ Ադրբեջանի կրած կորուստները պետք է փոխհատուցեն, նախորդ պատերազմներից հայկական կողմում մնացած աճյուններ են հանձնում, գերիներ, բայց մեր գերիների մասին ոչ մի խոսք։ Ու քանի որ ներքին տականքը մեծահոգաբար ամեն ինչ անում է թշնամուն հաճոյանալու, թշնամու շահը սպասարկելուն, մեր գերիների հարազատների ոչ ցասումը, ոչ էլ մեր վրդովմունքը ոչ մի կերպ չի նշմարվում։ Կարծես ամեն ինչ ըստ ազգակործան ծրագրի առաջ է գնում, ու որեւէ մեկը չի փորձում կանգնեցնել, կտրել` ներքին տականքի ազգակործան կոնֆլիկտային հարաբերությունների շղթան։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024